Ընտրությունները դատապարտում են կանխավ. իսկ ո ՞ րն է այլընտրանքը

Վերլուծություն / Հայաստան
Arcakh001Միջազգային հանրությունը, այդ թվում` ԵԱՀԿ-ն, նրա հովանու ներքո գործող Մինսկի խմբի համանախագահությունը, Եվրոպական Միությունը, Ռուսաստանը, Թուրքիան նախքան Լեռնային Ղարաբաղի ընտրությունների անցկացման օրը անընդունելի են համարել ընտրությունների փաստն իսկ: Նման հայտարարություններ արվել են նաև նախկինում` Լեռնային Ղարաբաղում անցկացված բոլոր, այդ թվում` տեղական ընտրությունների առիթով: Նախկինում գուցե դատապարտման տոնայնությունն է եղել տարբեր կամ էլ աշխարհագրական ընդգրկումը, սակայն սկզբունքը մնացել է նույնը: 
Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նման վերաբերմունքը ոչ միայն վիրավորական է, խտրական ու անարդարացի, այլ ուղղակիորեն հակասում է այդ կազմակերպությունների ու երկրների` նախկինում ընդունած որոշումների տառին ու ոգուն: Հելսինկիի ԵԱՀԽ (այն ժամանակ ԵԱՀԿ-ն դեռևս խորհրդաժողով էր և կազմակերպություն դարձավ 1994թ. Բուդապեշտի գագաթաժողովում) խորհրդի լրացուցիչ հանդիպման ընթացքում, որը տեղի ունեցավ Հելսինկիում 1992թ. մարտի 24-ին, որոշում ընդունվեց Մինսկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ճշտելու խորհրդաժողով, որի մասնակիցներ դարձան Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխիան և Շվեդիան:

“Լեռնային Ղարաբաղի ընտրված եւ այլ ներկայացուցիչները` որպես շահագրգիռ կողմ, հրավիրվելու են խորհրդաժողովին”,- ասվում էր որոշման մեջ:
Այս որոշումը ոչ միայն շարունակում է մնալ ուժի մեջ, այլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին ԵԱՀԿ ընդունած կարևորագույն փաստաթղթերից է: Ըստ այդ որոշման տառի` բանակցություններին և խորհրդաժողովին պետք է մասնակցեր կամ նախկինում տարիներ մասնակցել են  Լեռնային Ղարաբաղում ընտրված իշխանությունների ներկայացուցիչները:

Եթե ընտրությունները ժողովրդավարության հաստատման, օրենքի իշխանության ու մարդու իրավունքների պաշտպանության, արդարացի կառավարման ու սոցիալական հավասարություն ապահովելու լավագույն միջոցը չեն, ապա այն կազմակերպություններն ու պետությունները, որոնք կանխավ դատապարտում են ընտրությունները Լեռնային Ղարաբաղում, պիտի նաև առաջարկեն այլընտրանք:

Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երեք պետությունները` Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, բազմիցս հայտարարել են, որ բանակցությունների որոշակի փուլում Լեռնային Ղարաբաղի ներգրավումը կդառնա անխուսափելի: Այդ փուլը վաղ, թե ուշ, պիտի գա: Այդ դեպքում ո՞վ պիտի Լեռնային Ղարաբաղը ներկայացնի, թե ոչ ընտրությունների արդյունքում ձևավորված օրենսդիր կամ գործադիր (կամ երկուսը միասին) իշխանությունների ներկայացուցիչ(ներ)ը: Եթե նույնիսկ այդ փուլը լինի ամենավերջում, երբ անհրաժեշտ լինի փաստաթղթի տակ դնել ստորագրություն, ապա այդ դեպում էլ անհրաժեշտ է ընտրված ներկայացուցիչ, ինչպես խոհեմաբար ընդունել է ԵԱՀԿ-ն տակավին 1992-ին:

1991 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում իշխանափոխությունները կատարվել են բացառապես ընտրությունների միջոցով, ինչը կարելի է համարել լուրջ նվաճում միջազգայնորեն չճանաչված, միջազգային ֆինանսական կառույցների կողմից  օժանդակություն ստանալուց զուրկ Լեռնային Ղարաբաղի համար: Ավելին, եվրոպական կազմակերպությունները, առաջին հերթին Եվրոպայի Խորհուրդն ու նրա Խորհրդարանական Վեհաժողովը դատապարտում և անօրինական են համարում Լեռնային Ղարաբաղում անցկացված անգամ տեղական ընտրությունները: Ստացվում է, որ ըստ ԵԽԽՎ-ի Լեռնային Ղարաբաղում գյուղերը չպիտի ունենան գյուղապետեր կամ էլ գյուղապետերը պետք է լինեն նշանակովի` կամայական կերպով:

Բայց որքան էլ Արևմտյան աշխարհն ու Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը անընդունելի համարեն Լեռնային Ղարաբաղում ընտրություններ անցկացնելու փաստն իսկ, նույնքան ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղում ընթացող ներքաղաքական գործընթացներն աննկատ չեն մնում: Այսպես, Freedom House իրավապաշտպան կազմակերպության գնահատականով` ժողովրդավարության ցուցիչով 2010 թ. Լեռնային Ղարաբաղն իր հարևանների մեջ առաջ է ոչ միայն “ոչ ազատ” Ադրբեջանից, այլև Ռուսաստանից և Իրանից: Լեռնային Ղարաբաղը “մասամբ ազատ” երկրների շարքում է Հայաստանի, Վրաստանի ու Թուրքիայի հետ միասին: Բայց եթե վերջինիս կեցվածքը բացատրելի է, ապա Ռուսաստանի դեպքում մտորումները տեղին են:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Կաթնարտադրության խթանման ծրագիր
Ծրագրի նպատակն է աջակցել կաթնարտադրության կայացած ճյուղին, տրամադրելով ֆերմերներին կթի ավտոմատացված մեքենաներ, որոնք կնպաստեն ֆերմաների արտադրողականության բարձրացմանը և եկամուտների ավելացմանը:
Ծրագրի նպատակն է աջակցել կաթնարտադրության կայացած ճյուղին, տրամադրելով ֆերմերներին կթի ավտոմատացված մեքենաներ, որոնք կնպաստեն ֆերմաների արտադրողականության բարձրացմանը և եկամուտների ավելացմանը:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում