Խորացնելով անջրպետը

Վերլուծություն / Հայաստան
Սփյուռքը կտրուկ և, կարելի է ասել, ծայրահեղական դրսևորումներով ցուցադրեց իր վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ, երբ վերջինս 5 քաղաքներ կատարած այցի ժամանակ նպատակ ուներ ներկայացնել կառավարության դիրքորոշումն արձանագրությունների առնչությամբ և փորձել ստանալ սփյուռքի աջակցությունը:

Sargsyan_Paris_Protest_IIIԱյն անցանկալի շրջադարձը, որ սկիզբ առավ Փարիզում, շարունակվեց Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում և եզրափակվեց Ռոստովում, թեև` ավելի հանդարտ: Ի վերջո, մեկ բան ակնհայտ է` կազմակերպիչների սպասումներն անհաջողության մատնվեցին: Հակազդեցությունը, ընդունելությունն ու պատասխանները ակնկալվածից տարբեր էին: Արդյունքում կառավարության, մասնավորապես` նախագահի ուղերձը հազիվ թե հասավ նպատակին: Այս ամենի ակնհայտ եզրակացությունն այն է, որ սփյուռքը համաձայն չէ:  Համաձայն չէ նաև Հայաստանի հասարակությունը: Մինչդեռ նման քաղաքականություն ու գործողություններ հնարավոր էր իրականացնել միայն ժողովրդի միանշանակ աջացության պայմաններում: Ժողովրդի, որը շատ կորուստներ է ունեցել նախկինում և այդ պատաճառով զգուշանում է ապագա կորուստներից:

Ի վերջո, այս արձանագրությունների ստորագրման առնչությամբ բազմաթիվ հին ու նոր հարցեր կան, որոնց Հայաստանի կառավարությունը պետք է կարողանա պատասխանել:

Արդյո՞ք Հայաստանի կառավարությունն իրապես հավատում է, որ Թուրքիայի հետ հարաբերություների համար կարելի է վճարել ցանկացած գին:

Sargsyan_Paris_Protest_IVԱրդյո՞ք բաց սահմանի տնտեսական առավելություններն իսկապես այնքան մեծ ու իրատեսական են, որ կարող են ստվերել այս փաստաթղթերում տեղ գտած ռազմավարական ու քաղաքական զիջումների առկայության փաստը:

Արդյո՞ք իշխանությունները կամք կդրսևորեն հետաձգելու գործընթացը, մի կողմ թողնելով տարօրինակ, արհեստականորեն ստեղծված ժամկետները և նորից բանակցելու մի այնպիսի փաստաթղթի շուրջ, որն իսկապես ճանապարհ կհարթի դեպի ապագան:

Արդյո՞ք ցանկություն կա կրկին դիմելու սփյուռքին, այս անգամ` արդեն ձևավորված անջրպետը հաղթահարելու համար:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Առողջ քաղաքական բանավեճ
Ծրագրի նպատակն է աջակցել հայ հասարակության ներսում քաղաքացիական դիրքորոշումների դրսևորմանը` խրախուսելով առողջ քաղաքական բանավեճ երկրի կարևորագույն զարգացումների շուրջ, քննարկումների շարքերի միջոցով:
Ծրագրի նպատակն է աջակցել հայ հասարակության ներսում քաղաքացիական դիրքորոշումների դրսևորմանը` խրախուսելով առողջ քաղաքական բանավեճ երկրի կարևորագույն զարգացումների շուրջ, քննարկումների շարքերի միջոցով:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում