Գռեհկություն քաղաքական բանավեճի փոխարեն

Վերլուծություն / Հայաստան

Մի պահ պատկերացնենք, որ Եվրոպայի խորհրդում թուրք և ադրբեջանցի պատգամավորներից ստորագրություն վերցնողը ոչ թե կին, այլ տղամարդ  պատգամավոր էր: Ոմանք ակնհայտորեն նրան կմեղադրեին դավաճանության և ազգային շահը ամեն ինչից վեր չդասելու մեջ: Ոմանք էլ կհակադարձեին, թե դավաճանությունը ընտրություններ կեղծելն ու ժողովրդավարական արժեքները ոտնահարելն է: Այսինքն, կարելի է ենթադրել, որ բանավեճը, միգուցե որոշ շեղումներով, այնուամենայնիվ կպահպաներ քաղաքական բանավեճի շրջանակները: Բայց Զարուհի Փոստանջյանի դեմ ուղղված “քննադատության” դրսևորումների ստվար մասը առիթ է տալիս լրջորեն մտածելու հայ հասարակության մեջ կնոջ հանդեպ վերաբերմունքի մասին: Արդյո՞ք մի հասարակությունում, որտեղ կին քաղաքական գործչի որևէ հրապարակային գործողության քննադատության հիմնական թիրախը դառնում է ոչ թե գործողությունը որպես այդպիսին, այլ նրա մարդկային և կանացի արժանապատվությունը ու նրա ընտանիքը, հնարավոր է խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին:

Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչած որոշ “մեղադրանքերից” թերևս իրեն վիրավորված պետք է զգար ողջ հասարակությունը և առաջին հերթին` բոլոր տղամարդիկ: Բայց հասարակությունը, փոքր բացառություններով, առանձնապես զանգվածային բուռն վրդովմունքով չարձագանքեց 21-րդ դարում քաղաքակիրթ եվրոպական հասարակության կոչմանն անհարիր այդ դրսևորումներին: Որովհետև հասարակությունն ամբողջովին կարծես ընդունում է այն խաղի կանոնները, ըստ որոնց, եթե կինը որոշել է զբաղվել ակտիվ հասարակական-քաղաքական կյանքով, ուրեմն պետք է պատրաստ լինի նման հարձակումների: Այդ նույն կանոններից է նաև այն կարծրատիպը, թե “կարգին” տղամարդը թույլ չի տա, որ իր կինը զբաղվի “հայ կնոջն անվայել” գործունեությամբ: Մինչդեռ, թե որքանով է հայ տղամարդուն վայել ամենաանպարկեշտ արտահայտություններով հրապարակավ խոսել կնոջ մասին, ոչ ոք չի էլ քննարկում: Ընդհանրապես, հասարակությունը թողնում է, որ տղամարդը որոշի, թե ինչն է իրեն վայել, ինչը` ոչ, և որն է հայ տղամարդու դերը: Բայց հայ կնոջ կերպարը հստակ “չափանիշներ” ունի:  Այդ մասին են վկայում նաև ամեն տարի մարտի 8-ին և ապրիլի 7-ին պետական այրերի ուղերձները, որտեղ որպես կանոն հստակ գծվում են կնոջ դերի շրջանակները, որոնք սահմանափակվում են ազգապահպանությամբ, հայապահպանությամբ և մատաղ սերնդի դաստիարակությամբ:

Իհարկե եվրոպական կառույցների պահանջով Հայաստանում էլ կանայք ներկայացված են հասարակական-քաղաքական կյանքում, բայց այդ ներկայությունը, որպես կանոն, տեսական դրսևորում ունի: Տղամարդկանց հետ գործնականում հավասար գործունեության հավակնող կինն ի սկզբանե հասարակության կողմից դատապարտված է իր անձնական և ոչ քաղաքական կամ հասարակական հատկանիշների` ամենատհաճ դրսևորումներով քննարկմանը:

Գենդերային հավասարությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և արդար ընտրությունները տեսական արժեքներ չեն, որոնք հարկ է միայն ձևականորեն պահպանել, Եվրոպային ցույց տալու համար, որ մենք համապատասխանում ենք ինչ-որ չափանիշների: Առանց այս բաղադրիչներից որևէ մեկի, այդ թվում և առանց գենդերային հավասարության, հնարավոր չէ դառնալ ժամանակակից, զարգացած եվրոպական հասարակություն: Երբ հասարակությունը հանդուրժում է, որ հասարակական կյանքին մասնակցելու կնոջ իրավունքներն ի սկզբանե ավելի սահմանափակ են, քան տղամարդու իրավունքները, այդ “հանդուրժողականությունը” տարածվում է նաև ընտրելու և ընտրվելու, արդարադատության և մնացած բոլոր իրավունքների վրա: 

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Առողջ քաղաքական բանավեճ
Ծրագրի նպատակն է աջակցել հայ հասարակության ներսում քաղաքացիական դիրքորոշումների դրսևորմանը` խրախուսելով առողջ քաղաքական բանավեճ երկրի կարևորագույն զարգացումների շուրջ, քննարկումների շարքերի միջոցով:
Ծրագրի նպատակն է աջակցել հայ հասարակության ներսում քաղաքացիական դիրքորոշումների դրսևորմանը` խրախուսելով առողջ քաղաքական բանավեճ երկրի կարևորագույն զարգացումների շուրջ, քննարկումների շարքերի միջոցով:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում