Տոն, փուչիկներ և ընտրություններ

Վերլուծություն / Հայաստան

Հունիսի 1-ին ամբողջ աշխարհում նշվում էր երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Հայաստանում այս տարի երեխաների պաշտպանության օրը խորհրդանշական է մեկ օր առաջ տեղի ունեցած մի այլ միջոցառման` ընտրությունների պատճառով: Այս երկու իրար հաջորդած իրադարձությունները առիթ են տալիս մտածելու երկրի և երկրի ապագայի` երեխաների մասին: Հայաստանում տոնական օրերին պետականորեն ամենատարբեր համերգներ, տոնախմբություններ, շքերթներ են կազմակերպվում երեխաների կամ շրջանավարտների համար: Բայց միգուցե արժե մտածել երեխաների մասին ոչ միայն ձևական միջոցառումներ կազմակերպելով, այլ, օրինակ, երկրի որակազրկվող կրթական համակարգն իրականում բարեփոխելով կամ հասարակության վստահությունը վայելող ընտրություններ իրականացնելով:

Երեխաների պաշտպանության օրն առիթ է ընդգծելու համար այն արժեքները, որոնց հավատում է պետությունը, որոնց կրողը ուզում ենք, որ լինեն մեր երեխաները: Երբ մենք չենք կարողանում կատարել մեր ապագա քաղաքացիների հանդեպ միակ կարևոր պարտավորությունը` եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ լինելու արժանի երկրի կառուցումը, համերգներն ու տոնախմբություները չեն լուծում երիտասարդ սերնդի մոտ պետության հանդեպ հարգանք արթնացնելու խնդիրը: Ի՞նչ պիտի մտածի իր երկրի մասին այն երեխան, որը տոնական այդ օրը տեսնում է ընտրությունների արդյունքերի դեմ բողոքող փողոց դուրս եկած հազարավոր մեծահասակների,  երբ տանը, դպրոցում, բակում պարբերաբար լսում է այն մասին, որ ինքն ապրում է մի երկրում, որտեղ օրենքն արժեք չունի:

Ի՞նչ ընտրություն ենք մենք թողնում այն սերնդին, որն ամեն օր ականատես է լինում մեծահասակների խորը հիասթափությանը սեփական երկրից, սեփական իշխանությունից և արդարության հասնելու հնարավորությունից:

Համերգներից, տոնախմբություններից ու քաղցրավենիքից զատ մենք այսօր երեխաների առաջ ավելի կարևոր պարտավորություն ունենք՝ գործով ապացուցել, որ նրանց համար լավ երկիր կառուցելու մեր խոստումները պարզապես բառեր չեն: Ժողովրդավարական ընտրությունները, մարդու իրավունքների հանդեպ հարգանքը, արդար դատական համակարգը` սրանք են այն ինստիտուտները, որ իրականում պաշտպանելու են մեր երեխաների իրավունքները: Միայն այս դեպքում երեխաները կհավատան իրենց երկրին, սեփական ուժերին ու մեզ բոլորիս:

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Առողջ քաղաքական բանավեճ
Ծրագրի նպատակն է աջակցել հայ հասարակության ներսում քաղաքացիական դիրքորոշումների դրսևորմանը` խրախուսելով առողջ քաղաքական բանավեճ երկրի կարևորագույն զարգացումների շուրջ, քննարկումների շարքերի միջոցով:
Ծրագրի նպատակն է աջակցել հայ հասարակության ներսում քաղաքացիական դիրքորոշումների դրսևորմանը` խրախուսելով առողջ քաղաքական բանավեճ երկրի կարևորագույն զարգացումների շուրջ, քննարկումների շարքերի միջոցով:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում