Հայաստանի կառավարությունը Կենտրոնական բանկի սահմանած սղաճի ընդունելի չափի և իր իսկ ներկայացրած բյուջեի ձեռքը կրակն է ընկել: Իրենց գործողություններով կառավարությունը և Կենտրոնական բանկը, օգտագործելով բոլոր հնարավոր և անհնարին հարկաբյուջետային և դրամավարկային միջոցները, փորձում են կատարել բյուջեն և զսպել սղաճը` ճանապարհին կաթվածահար անելով Հայաստանի տնտեսությունը:
ամբողջությամբ
 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի ելույթում, հատկապես հարց ու պատասխանի մասում, կային մի քանի ոչ ճիշտ ներկայացված արտահայտություններ: Բայց դրանցից երեքը, կարծում եմ, պետք է ինչ-որ ձևով հերքվեն իշխանությունների կողմից:
ամբողջությամբ
 Այսօր ևս մեկ անգամ այցելեցի Հայաստանի նախկին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին, ով հացադուլի մեջ է արդեն ութ օր: Նրա հետ զրույցից պարզ է դառնում, որ ընդդիմության մեկ թևի առաջնորդը հաստատակամ է շարունակել իր քաղաքական բողոքը և անհամաձայնությունը վարվող քաղաքականության հետ: Այնուամենայնիվ, հացադուլի ամեն հաջորդ օր անդրադառնում է նրա առողջության վրա, և դա գնալով ավելի ակնհայտ է դառնում:
ամբողջությամբ
 1991-ի սեպտեմբերին, երբ Արցախի ժողովուրդը հռչակեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ՄԱԿ անդամ երկրների թիվը մոտ 150 էր: Միջազգայնորեն ճանաչված երկրների թիվն այսօր անցնում է 190-ից, որոնց մեջ չկա Արցախը: Կարելի է բերել ավելի հուսահատ օրինակներ:
ամբողջությամբ
 Ուղիղ քսան տարի առաջ` 1990թ. օգոստոսի 23-ին, Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը, «զարգացնելով 1918թ. մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները», հռչակեց Խորհրդային Հայաստանում անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: 12 կետերից կազմված այդ փաստաթուղթը խորհրդարանի ամբիոնից ընթերցեց Հայոց համազգային շարժման անդամ Արամ Մանուկյանը:
ամբողջությամբ
 Հուլիսի 22-ին Հաագայի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշեց, որ Սերբիայից անջատվելով և միակողմանիորեն անկախություն հռչակելով, Կոսովոն չի խախտել միջազգային իրավունքի նորմերը։ Կոսովոն իր անկախությունը հռչակել է 2008թ. փետրվարին:
ամբողջությամբ
Ադրբեջանի արտգործնախարարն ընդհանուր առմամբ ընդունելի է համարել անցնող տարվա դեկտեմբերին Աթենքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած ղարաբաղյան կարգավորման նորացված սկզբունքները։ 1997 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ Բաքուն ընդունելի է համարում միջնորդների առաջարկը:
Հիմա հերթը Հայաստանինն է, իսկ Հայաստանը դժվար թե կարողանա «այո» ասել 2009-ի հուլիսին Կրակովում մշակված, ապա տարեվերջին Աթենքում և այս տարվա հունվարի 25-ին Սոչիում ներկայացված տարբերակին, քանի որ այն, ի տարբերություն 2007-ի Մադրիդյան առաջարկների, ոչ միայն շատ աղոտ կերպով է հաշվի առնում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այլ հակամարտության հետևանքների վերացման հարցում Ադրբեջանին զգալի առավելություն է տալիս:
ամբողջությամբ
Վատ ձևակերպված արձանագրությունները, որոնք նախանշում են հայ-թուրքական պաշտոնական հարաբերությունների սկիզբը, Ցյուրիխում պսակվեցին անորոշ և անխոստումնալից ստորագրման արարողությամբ: Ստորագրող կողմերը և արարողությանը ներկա համաշխարհային տերություների ներկայացուցիչները քար լռությամբ ուղեկցեցին փաստաթղթերի ստորագրումը: Երբ նման “պատմական” պահին կողմերից և վկաներից որևէ մեկն ի վիճակի չէ մյուսների համար ընդունելի և համաձայնեցված որևէ բան ասել ո՛չ երկար սպասված իրադարձության, ո՛չ էլ ստորագրվող փաստաթղթերի բովանդակության մասին, ակնհայտ է դառնում, որ այս փաստաթղթերը լի են հակասություններով և այնպիսի սպասելիքներով, որոնք չեն կարող հիմք հանդիսանալ երկրների միջև կայուն և հարգալից փոխհարաբերությունների համար անհրաժեշտ վստահության համար:
Հայաստանում և Հայաստանից դուրս այս գործընթացի ջատագովները ծայրահեղականի, ազգայնականի և Թուրքիայի հետ ցանկացած հարաբերության հակառակորդի պիտակ են կպցնում այս արձանագրություների բոլոր քննադատներին: Բայց ես և ինձ նման շատերը, ովքեր տասնամյակներ շարունակ ձգտել են և դեռևս հավատում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարևորությանը, ո՛չ ազգայնական են, ո՛չ էլ ծայրահեղական:
ամբողջությամբ
Հայաստանի տնտեսությունը շարունակում է երկնիշ անկում ապրել և այդ ցուցանիշն արդեն մոտենում է 20 տոկոսի:
Այսօր բոլորին է հետաքրքրում, թե որքան է դեռ շարունակվելու անկումը և արդյոք կառավարության ծրագրերը բավարար և արդյունավետ են կասեցնելու այն և ի վերջո հետ շրջելու այդ միտումը:
Հայաստանի կառավարության արձագանքը այսօր ստեղծված տնտեսական իրավիճակին երկու հիմնական թերություն ունի:
Առաջինն այն է, որ կառավարության գործունեության հիմնական ուղենիշ հանդիսացող փաստաթուղթը` 2009 թ. բյուջեն, ժամանակավրեպ է: Այն կառուցված է 9 տոկոս տնտեսական աճի կանխատեսման վրա, իսկ իրականությունն արձանագրում է 18 տոկոսի անկում: Բյուջեում փաստորեն առկա է 27 տոկոսի ճեղքվածք: Նման աղավաղված փաստաթուղթը չի կարող ծառայել որպես նախագիծ կամ նույնիսկ պարզ ուղեցույց կառավարության տնտեսական գործունեության համար:
ամբողջությամբ
Համահայկական ներուժի նոր զորաշարժի` մոբիլիզացիայի անհրաժեշտությունը հրատապ խնդիր է: Մեր փոքր տարածքը և փոքրաթիվ բնակչությունը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հսկայական հնարավորությունները և կատարելագործված դիվանագիտական մեքենան, մեզ միշտ էլ ստիպել են համախմբել մեր ազգային և միջազգային ռեսուրսները, թեկուզ տարբեր չափով, խորությամբ և արդյունավետութամբ: Բայց այսօր, հաշվի առնելով մեր շուրջը տեղի ունեցող փոփոխությունները և ի հայտ եկող նոր մարտահրավերները, սա դառնում է օրվա հրամայական:
Կարելի է առանձնացնել չորս պատճառ, որոնք մոբիլիզացիայի խնդիրը հրատապ են դարձնում:
ամբողջությամբ
Հունիսի 26-ին լրացավ Ժամանակ Երևան օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի ձերբակալության երրորդ տարին: Այսօր նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել մի խումբ լրագրողներ:
Ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիրը ձերբակալվել և դատապարտվել էր զինծառայությունից խուսափելու համար փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով, բայց ձերբակալության առաջին օրվանից մինչ օրս թե՜ լրագրողական համայնքի մեծ մասը, թե՜ իրավապաշտպաններն ու ակտիվ հասարակությունը այս ձերբակալությունն ընկալում են որպես ոտնձգություն խոսքի ազատության դեմ:
ամբողջությամբ
Հունիսի 19-ին Ազգային ժողովը 98 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ ձայներով ընդունեց նախագահի առաջարկը համաներման մասին: Համենայն դեպս, շատ բան դեռևս անհստակ է: Հասարակությունն այսօր չունի այն հարցի պատասխանը, թե այս համաներման արդյունքում մարտի մեկից հետո կալանավորված քաղաքական գործիչներից քանիսը ազատ կարձակվեն: Արդյո՞ք ազատ կարձակվեն ընդդիմության առաջնորդները, Ազգային ժողովի ձերբակալված պատգամավորները:
ամբողջությամբ
Վերջերս հայ-թուրքական գործընթացի շուրջ միանգամայն տեղին բանավեճերը, այնուամենայնիվ, շեղել են բոլորիս ուշադրությունը մեր ազգային անվտանգությանը հավասարապես սպառնացող մեկ այլ կարեւոր խնդրից: Խոսքը տնտեսության մասին է: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալները ապացուցում են, որ տնտեսությունը ազատ անկման մեջ է: 2009 թ. առաջին չորս ամիսներին համախառն ներքին արդյունքը նվազել է 9,7 տոկոսով: Սա արդեն սպառնում է վերածվել երկնիշ տնտեսական անկման: Հայաստանում աղքատությունը, որ վերջին տարիներին զգալիորեն կրճատվել էր, Համաշխարհային բանկի կանխատեսմամբ կաճի 4-6 տոկոսով: Գործազրկության աճող տեմպերը հետզհետե ավելի տեսանելի են դառնում: «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի հետազոտությունների համաձայն, գործատուների 40 տոկոսը նախատեսում է աշխատատեղեր կրճատել: Հայաստանի տնտեսությունը անկման մեջ է, եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամը դրա մի քանի պատճառներից ընդամենը մեկն է:
ամբողջությամբ
Փետրվարին հրապարակված պաշտոնական վիճակագրությունը հաստատում է անհերքելի ճշմարտությունը` Հայաստանը ռեցեսիայի շեմին է: Թեև այս փաստերը չեն թաքցվում, դրանք նաև չեն բացատրվում: Կառավարությունը (արդարացիորեն) հավատում է, որ հանրային վստահությունը կենսական կարևորություն ունի տնտեսական կայունության համար և փորձում է հավատ ներշնչել տնտեսության հանդեպ: Սակայն դա արվում է առանց տնտեսական իրականության հետ համադրելու, և կամ առանց համարժեք գործողությունների, որոնք վստահություն կներշնչեն հասարակությանը, որ տնտեսական իրավիճակը շտկելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են:
ամբողջությամբ
|
 2000-ական թթ. սկզբներին Հայաստանը և Ադրբեջանը (գուցե պատահական զուգադիպությամբ, գուցե՝ միմյանցից հետ չմնալու համար) ցանկություն հայտնեցին դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ոչ մշտական անդամ: ՄԱԿ-ի ԱԽ-ն ունի մշտական հինգ անդամ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ինչպես նաև ոչ մշտական 10 անդամ, որոնք ընտրվում են երկու տարի ժամկետով: 2011-2012 թթ. ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամներն են Բոսնիան ու Հերցեգովինան, Բրազիլիան, Կոլումբիան, Գաբոնը, Գերմանիան, Հնդկաստանը, Լիբանանը, Նիգերիան, Պորտուգալիան և Հարավային Աֆրիկան:
ամբողջությամբ
 Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության թվերը մարտ ամսի տնտեսական ակտիվության վերաբերյալ հստակ վկայությունն են այն փաստի, որ Հայաստանը դեռ դուրս չի եկել տնտեսական ճգնաժամից: 2009-ին գրանցված 14,3 տոկոս անկումից հետո, որն աշխարհում երկրորդ ամենամեծ անկումն էր, կարելի էր ակնկալել, որ երկու տարի անց, երբ համաշխարհային տնտեսությունն արդեն դուրս է եկել ճգնաժամից, մեր տնտեսությունը կաճեր առնվազն 5-6 տոկոսով: Մինչդեռ պարզվում է, որ Հայաստանի տնտեսական աճը 2011-ի մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, եղել է զրո:
ամբողջությամբ
 Իշխող կոալիցիայի նոր հայտարարությունը ընդգծում է իշխանության արհամարհանքը ժողովրդավարության, ընտրությունների ինստիտուտի և հասարակության կամքի հանդեպ: Կոալիցիոն ուժերը բաց տեքստով հայտարարում են, որ գալիք խորհրդարանական ընտրություններում չեն պատրաստվում իրականացնել քաղաքական ուժերի հիմնական առաքելությունը` քաղաքական ազատ մրցակցության մեջ մտնել միմյանց հետ:
ամբողջությամբ
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացել է եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև։ Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը դրանից միայն մի քանի օր առաջ տարածեց այդ հանդիպման մասին լուրը, նշելով, որ «կողմերը կշարունակեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ»: Նախագահ Սարգսյանի մամլո խոսնակը հավելեց, որ Աստրախանի հանդիպումն անակնկալ չէր, այլ «սովորական ռեժիմով կազմակերպված հանդիպում է, ինչպես նախորդ բոլոր հանդիպումները»:
ամբողջությամբ
 Ադրբեջանին ռուսական C-300 զենիթահրթիռային պաշտպանական համակարգերի վաճառքի մասին հաղորդագրությունները, որոնք ոչ հաստատվում են, ոչ էլ` հերքվում, ժամանակային առումով անմիջապես նախորդեցին Հայաստանում ռուսաստանյան ռազմահանգրվանների տեղակայումը 25 տարվա փոխարեն մինչև 49 տարի երկարաձգվելու շուրջ հրապարակումներին:
ամբողջությամբ
 Միջազգային հանրությունը, այդ թվում` ԵԱՀԿ-ն, նրա հովանու ներքո գործող Մինսկի խմբի համանախագահությունը, Եվրոպական Միությունը, Ռուսաստանը, Թուրքիան նախքան Լեռնային Ղարաբաղի ընտրությունների անցկացման օրը անընդունելի են համարել ընտրությունների փաստն իսկ:
ամբողջությամբ
Գյումրիում ուսանողության հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթի հիմնական դրույթները
Ես այսօր այստեղ եմ երկու պատճառով: Նախ` եկել եմ որպես նախկին պաշտոնյա, կիսելու իմ գիտելիքները և երկարամյա փորձից քաղված դասերը ձեզ հետ և զրուցելու Հայաստանի անցած ճանապարհի ու, որ ավելի կարևոր է, ապագայի մասին:
Երկրորդ պատճառն այն է, որ դուք եք, որ պետք է տնօրինեք երկրի ապագան, և ես հավատում եմ որ մեր` ավագ սերնդի խնդիրն է նպաստել ճիշտ մտածողության և նկարագրի ձևավորմանը ձեր մեջ: Ի վերջո մեր երկրի ապագան կախված է այն բանից, թե ինչ հատկանիշներով օժտված կլինեք դուք, ինչին կհավատաք, ինչը ձեզ համար կարևոր կլինի: Նկարագիրն է ձևավորում ճակատագիրը: Մարդու ճակատագիրն այնպիսին է, ինչպիսին մարդն ինքն է: Եթե ձեզանից յուրաքանչյուրը փորձի լինել ուժեղ, արդար, ազնիվ, համարձակ, աշխատասեր, նպատակասլաց, չհանդուրժի կեղծիքը, սուտը, ստորացումը, ձեր ճակատագիրը կկերտվի ձեր այդ հատկանիշների համապատասխան: Նույնը կարելի է ասել երկրի և պետության մասին: Դո՛ւք եք այս երկրի ապագա իշխանությունը, ընդդիմությունը, հասարակությունը, և ձեզանից յուրաքանչյուրը պետք է հավատա, որ մենք կարող ենք փոխել մեր երկրի և մեզանից յուրաքանչյուրի ճակատագիրը՝ մեր երկրի նկարագիրը փոխելով:
ամբողջությամբ
Սփյուռքը կտրուկ և, կարելի է ասել, ծայրահեղական դրսևորումներով ցուցադրեց իր վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ, երբ վերջինս 5 քաղաքներ կատարած այցի ժամանակ նպատակ ուներ ներկայացնել կառավարության դիրքորոշումն արձանագրությունների առնչությամբ և փորձել ստանալ սփյուռքի աջակցությունը:  Այն անցանկալի շրջադարձը, որ սկիզբ առավ Փարիզում, շարունակվեց Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում և եզրափակվեց Ռոստովում, թեև` ավելի հանդարտ: Ի վերջո, մեկ բան ակնհայտ է` կազմակերպիչների սպասումներն անհաջողության մատնվեցին: Հակազդեցությունը, ընդունելությունն ու պատասխանները ակնկալվածից տարբեր էին: Արդյունքում կառավարության, մասնավորապես` նախագահի ուղերձը հազիվ թե հասավ նպատակին: Այս ամենի ակնհայտ եզրակացությունն այն է, որ սփյուռքը համաձայն չէ: Համաձայն չէ նաև Հայաստանի հասարակությունը: Մինչդեռ նման քաղաքականություն ու գործողություններ հնարավոր էր իրականացնել միայն ժողովրդի միանշանակ աջացության պայմաններում: Ժողովրդի, որը շատ կորուստներ է ունեցել նախկինում և այդ պատաճառով զգուշանում է ապագա կորուստներից:
ամբողջությամբ
Այն, որ ներքաղաքական խնդիրներն ուղղակիորեն անդրադառնում են արտաքին քաղաքականության վրա բազմիցս ապացուցված փաստ է: Այն, որ արտաքին քաղաքական խնդիրները հաճախ շահարկվում են ներքաղաքական դիվիդենտներ շահելու համար, նույնպես ակնհայտ է: Այսօր սակայն այս դրսևորումն առավել ցայտուն է և, որ ամենամտահոգիչն է, առավել վտանգավոր:
Այսօր հնչող քննադատությունը և ծայրահեղական գնահատականները երկու պատճառ ունեն: Մեկը արդարացված մտահոգություն է, քանի որ վերջին մեկ և կես տարվա ընթացքում եղել են նախադեպեր` մայնդորֆյան հռչակագիրը, հայ-թուրքական հայտարարությունը, որոնք լուրջ մտահոգություների տեղիք են տվել և խարխլել են վստահությունը վարվող արտաքին քաղաքականության արդյունավետության հանդեպ:
Մյուսը ներքաղաքական պատճառն է: Անառողջ ներքաղաքական մթնոլորտի հետևանքով հազվադեպ են հնչում իրավիճակի սթափ գնահատականներ և խորքային վերլուծություններ: Դրանք փոխարինվում են անձնավորված մեղադրանքներով ու քննադատությամբ հանուն քննադատության: Ինչպես նաև անձնավորված “պաշտպանությամբ” հանուն “պաշտպանության”:
ամբողջությամբ
Մի պահ պատկերացնենք, որ Եվրոպայի խորհրդում թուրք և ադրբեջանցի պատգամավորներից ստորագրություն վերցնողը ոչ թե կին, այլ տղամարդ պատգամավոր էր: Ոմանք ակնհայտորեն նրան կմեղադրեին դավաճանության և ազգային շահը ամեն ինչից վեր չդասելու մեջ: Ոմանք էլ կհակադարձեին, թե դավաճանությունը ընտրություններ կեղծելն ու ժողովրդավարական արժեքները ոտնահարելն է: Այսինքն, կարելի է ենթադրել, որ բանավեճը, միգուցե որոշ շեղումներով, այնուամենայնիվ կպահպաներ քաղաքական բանավեճի շրջանակները: Բայց Զարուհի Փոստանջյանի դեմ ուղղված “քննադատության” դրսևորումների ստվար մասը առիթ է տալիս լրջորեն մտածելու հայ հասարակության մեջ կնոջ հանդեպ վերաբերմունքի մասին: Արդյո՞ք մի հասարակությունում, որտեղ կին քաղաքական գործչի որևէ հրապարակային գործողության քննադատության հիմնական թիրախը դառնում է ոչ թե գործողությունը որպես այդպիսին, այլ նրա մարդկային և կանացի արժանապատվությունը ու նրա ընտանիքը, հնարավոր է խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին:
ամբողջությամբ
Հունիսի 19-ին Ազգային ժողովի ընդունած համաներման հիման վրա հունիսի 22-ին դատարանի դահլիճից ազատ արձակվեցին նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ՀԱԿ անդամ Սուրեն Սիրունյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանն ու Հակոբ Հակոբյանը: Դատարանը նրանց մեղավոր ճանաչեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու հոդվածով և Սուրեն Սիրունյանին դատապարտեց 4, մյուսներին` 5 տարվա ազատազրկման, որից հետո, կիրառելով համաներումը, ազատ արձակեց դատարանի դահլիճից: Նույն օրը Աբովյան քաղաքում Ազգային ժողովի մեկ այլ պատգամավոր` Սասուն Միքայելյանը, որը նաև մեղադրվում էր ապօրինի զենք ու զինամթերք պահելու մեջ, դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, և նրա նկատմամաբ համաներման որոշումը չկիրառվեց:
ամբողջությամբ
Հունիսի 1-ին ամբողջ աշխարհում նշվում էր երեխաների պաշտպանության միջազգային օրը: Հայաստանում այս տարի երեխաների պաշտպանության օրը խորհրդանշական է մեկ օր առաջ տեղի ունեցած մի այլ միջոցառման` ընտրությունների պատճառով: Այս երկու իրար հաջորդած իրադարձությունները առիթ են տալիս մտածելու երկրի և երկրի ապագայի` երեխաների մասին: Հայաստանում տոնական օրերին պետականորեն ամենատարբեր համերգներ, տոնախմբություններ, շքերթներ են կազմակերպվում երեխաների կամ շրջանավարտների համար: Բայց միգուցե արժե մտածել երեխաների մասին ոչ միայն ձևական միջոցառումներ կազմակերպելով, այլ, օրինակ, երկրի որակազրկվող կրթական համակարգն իրականում բարեփոխելով կամ հասարակության վստահությունը վայելող ընտրություններ իրականացնելով:
ամբողջությամբ
Աշխարհում ամենաերկար ինքնակառավարվող հրադադարի 15 ամյակը առիթ է գնահատելու անցած մեկ և կես տասնամյակի ընթացքում տեղի ունեցածը և մտածելու գալիքի մասին: Մտորելու համար երկու հիմնական հարց կա: Առաջինը` արդյոք Լեռնային Ղարաբաղի (և Հայաստանի) հայերը ավելի պաշտպանված են այսօր, քան զինադադարից առաջ: Երկրորդ` ինչպես կզարգանա այս` ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը:
ամբողջությամբ
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը թողնելուց հետո սա իմ առաջին հրապարակային ելույթն է: Եթե ես դեռևս պաշտոնավարելիս լինեի, ես ձեզ պատմելու էի այն հաջողությունների մասին, որ Հայաստանը ձեռք է բերել, ու նաև այն մարտահրավերների մասին, որոնց նա դիմակայում է: Այսօր, լինելով շարքային քաղաքացի, ես պատրաստվում եմ նույնն անել: Պատճառը, որ ինձ դրդեց դառնալ շարքային քաղաքացի այն էր, որ այդպիսով ես հնարավորություն էի ստանում ավելի բացախոս լինել և միաժամանակ ջանքերս նպատակամղել այնտեղ, որտեղ դեռ անելիքներ կան: Համոզված եմ, որ իմ և առհասարակ բոլորիս ընդհանուր պատասխանատվությունը Հայաստանի և նրա ապագայի առջև նույնն է` անկախ այն բանից, մենք գտնվում ենք կառավարությունում, թե այլուր:
ամբողջությամբ
|