Վրացիները նեղացել են

Վերլուծություն / Կովկաս
_HWK5178Վրաստանի ղեկավարությունը հրապարակավ իր ափսոսանքն է հայտնել, որ Հայաստանը Ռուսաստանի և 11 այլ պետությունների հետ դեմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում «Աբխազիայից և Հարավային Օսիայից  հարկադիր տեղահանվածների ու փախստականների վիճակի  մասին» բանաձևին:

Փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն օրերս մամուլի ասուլիսում ափսոսանք է հայտնել, որ «Հայաստանը չի կիսում Թբիլիսիի պաշտոնական դիրքորոշումը»: «Մենք պարզաբանել էինք, որ բանաձևը բացառապես մարդասիրական բնույթ ունի և չի հետապնդում որևէ քաղաքական նպատակ»,- ասել է Կալանդաձեն, հավելելով, որ Հայաստանը դեմ է քվեարկել Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով:

Անկասկած, Վրաստանը ՄԱԿ-ում նման բանաձևերով հետապնդում է առաջին հերթին քաղաքական նպատակներ, որքան էլ վրացի դիվանագետները խոսեն դրանց «մարդասիրական բնույթի» մասին:

«Մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ համոզելու մեր բարեկամներին, որ մեր դիրքորոշումը ճիշտ է»,- ասել է Կալանդաձեն:
Հիշեցնենք, որ Թբիլիսին 2008-ից ի վեր նման ոչ պարտավորեցնող բանաձևեր է ներկայացնում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քվեարկությանը, և Հայաստանը միշտ «դեմ» է քվեարկում: Սակայն այս տարվա քվեարկությունը ուշագրավ էր նրանով, որ այն օրը՝ հուլիսի 29-ին, երբ Նյու Յորքում պիտի տեղի ունենար քվեարկությունը, Հայաստանի թիվ մեկ դիվանագետը՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը  Թբիլիսիում էր: Վրաստանի արտգործնախարարությունը գրավոր նամակով խնդրել էր Հայաստանին, որպեսզի այս տարի Երևանը աջակցի, սակայն հայկական կողմը նախորդ տարիների նման «դեմ» քվեարկեց:

Պարզ տրամաբանությունն ու դիվանագիտական տակտը հուշում են, որ ցանկալի չէ այցով նույն օրը գտնվել մի երկրում, որը բանաձևի նախագիծ է ներկայացնում ՄԱԿ և ավելին՝ ակնկալում քո օժանդակությունը կամ չեզոքությունը: Այս իմաստով, նախարար Նալբանդյանի՝ Վրաստան այցի ընտրված ժամանակացույցը լավագույնը  չէր:

Բայց կարևորագույն հարցը, անշուշտ, Հայաստանի կատարած ընտրությունն է: Մի կողմից, անկասկած, Հայաստանը պարտավորվածություն չունի հօգուտ Վրաստանի քվեարկել, քանի որ վերջինս գրեթե առանց բացառության միանում է Ադրբեջանին և ղարաբաղյան և կամ «ձգձգվող հակամարտությունների» հարցով ընդունվող բանաձևերում քվեարկում է ընդդեմ Հայաստանի և հետևաբար՝ Լեռնային Ղարաբաղի: Մյուս կողմից, Հայաստանի համար դժվար է անկախ որոշում ընդունել, երբ ընդդեմ Վրաստանի քվեարկողների խումբը գլխավորում է Ռուսաստանը: 

Հայաստանի շահը, սակայն, առաջանահերթն է, և թերևս արդարացված կլինի, եթե այսուհետ Երևանը «ձեռնպահ» քվեարկի, երբ ընտրությունը կարևոր հարևան Վրաստանի և դաշնակից Ռուսաստանի միջև է:

Եթե Հայաստանը «ձեռնպահ» քվեարկի, ապա նույնպիսի դիրքորոշում կարող է ակնկալել Վրաստանից, երբ Ադրբեջանը ՄԱԿ-ում և միջազգային այլ կառույցներում բանաձևեր է ներկայացնում ընդդեմ Հայաստանի: Բացի այդ, «Աբխազիայից և Հարավային Օսիայից  հարկադիր տեղահանվածների ու փախստականների վիճակի  մասին» բանաձևի քվեարկության ամենից մեծ խումբն այն երկրներն են, որոնք «ձեռնպահ» են քվեարկում: Այսպես, հուլիսի 29-ին Վրաստանի «դեմ» քվեարկել է 13 երկիր, «կողմ»՝ 57-ը, «ձեռնպահ»՝ 74 պետություն:

Բայց կա նաև մի երրորդ պատճառ, որը Հայաստանի «ձեռնպահ» քվեարկելը դարձնում է ցանկալի: Վրաստանի դեմ քվեարկող երկրները հիմնականում ավտորիտար կամ տոտալիտար վարչակարգեր ունեն, և Հայաստանին պատիվ չի բերում լինել նրանց շարքում՝ Կուբա, ԿԺԴՀ, Լաոս, Մյանմար, Նիկարագուա, Ռուսաստան, Սերբիա, Շրի Լանկա, Սուդան, Սիրիա, Վենեսուելա, Վիետնամ:

Եվ վերջապես, Հայաստանը ՄԱԿ-ում քվեարկելու մեկ այլ ընտրություն ունի, եթե իրոք ցանկանում է չնեղացնել հարևան Վրաստանին ու դաշնակից Ռուսաստանին: Կարելի է ուղղակի այդ օրը քվեարկությանը ներկա չգտնվել: Այս տարվա քվեարկությանը ներկա չեն գտնվել մասնավորապես Ուկրաինան և Իրանը, իսկ Վրաստանի ռազմավարական դաշնակիցներից Թուրքիան ձեռնպահ է քվեարկել:

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Հարևանները միմյանց մասին` հոդվածներ մամուլից
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում