Կովկասի հրամայականը

Վերլուծություն / Կովկաս
_HWK6985Գագաթնաժողովներն այս օրերին հաջորդում են իրար: Մեծ 20-ի սեուլյան գագաթնաժողովից և Պորտուգալիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, Ղազախստանի նորակառույց մայրաքաղաք Աստանայում 10 տարվա ընթացքում առաջին անգամ գագաթնաժողով կգումարի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը:
Սա ԵԱՀԿ-ի հետսառըպատերազմյան ընդամենը չորրորդ գագաթնաժողովն է: Առաջինը տեղի ունեցավ 1996 թ. Բուդապեշտում, երբ խորհրդաժողովը նոր քաղաքական իրավիճակում վերափոխվեց կազմակերպության: Եվս երկու գագաթնաժողովներ կայացան 1996 թ. Լիսաբոնում և 1999-ին` Ստամբուլում: 

Բնավ պատահական չէ, որ գագաթնաժողովների միջև տասնամյա ընդմիջումը համընկավ աշխարհում Ռուսաստանի դիրքերի  վերանվաճման հետ, որոնք թուլացել էին Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած տարիներին: Ռուսաստանի «վերածնունդի» արդյունքում հետխորհրդային պետությունները և հին Եվրոպան ներառող միակ համա-եվրոպական և տրանսատլանտյան կազմակերպության` ԵԱՀԿ-ի ներսում ծագեցին մի շարք տարաձայնություններ:

Ընտրական գործընթացների մոնիտորինգից մինչև Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագիրը` ամենատարբեր խնդիրների շուրջ ԵԱՀԿ անդամ 56 պետությունների միջև չկա ընդհանուր համաձայնության դաշտ: Ավելին, Ռուսաստանի և մյուսների միջև լուրջ հակադրություններ կան շատ խնդիրների, այդ թվում` նոր, այլընտրանքային անվտանգության համակարգի շուրջ, որը Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի պատկերացմամբ կարող է գործել ԵԱՀԿ հովանու ներքո:

Ունենալով մի շարք անհամաձայնություններ և փոխարենը ոչ մի նշանակալի համաձայնագիր, որ պատրաստ լինի ստորագրության Աստանայում, սա նման է գագաթնաժողովի` հանուն գագաթնաժողովի: Չունենալով նախապես ծրագրված ձեռքբերումներ՝ պատվիրակությունները և նրանց ղեկավարները սկսելու են փնտրել որևէ ձեռքբերման հնարավորություն, աշխարհին ներկայացնելու համար ԵԱՀԿ-ի ամենատարբեր` մարդկային, տնտեսական կամ անվտանգության չափումներում:

Այդ փնտրտուքը կարող է ուշադրությունն ուղղել ԵԱՀԿ տարածքում միակ հակամարտությանը` Ղարաբաղին,  որտեղ ԵԱՀԿ-ն ուղղակի դերակատարում ունի:

Ի տարբերություն ռուս-վրացական պատերազմի, վստահաբար կարելի է ասել, որ բախման դեպքում կողմերի հնարավորություններն այնքան անհավասար չեն, որ նույնքան մեծ միջազգային ուշադրության արժանանան: Բայց, հաշվի առնելով Հայաստանի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի, և Ադրբեջանի սերտ կապերը Թուրքիայի հետ` Ղարաբաղի շուրջ զինված գործողությունների վերսկսումը կարող է վերածվել տարածաշրջանային հակամարտության:

Հավանաբար այդ պատճառով է խոսվում Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների, ԱՄՆ պետքարտուղարի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև Աստանայում կայանալիք հանդիպման մասին: Նման հեռանկարը պարունակում է թե՛ մեծ հնարավորություն, թե՛ մեծ ռիսկեր:

20 տարվա ընթացքում նման հանդիպում չի կայացել, և դրա համար լուրջ պատճառներ կային: Նախագահների հանդիպումն, ի վերջո, բարձրագույն բանակցային մակարդակն է, և այն պետք է հանգեցնի իրական, շոշափելի առաջընթացի: Այլապես տպավորություն կստեղծվի, որ ոչ մի բանակցություն չի կարող լուծել Կովկասի խնդիրը, և այդպիսով մեծապես կնվազի ռազմական լուծման  փնտրտուքից զերծ պահող գործոնների դերը:

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար երկու զուգահեռ քայլ է անհրաժեշտ. ռազմական հակամարտության վերսկսման բացառման երաշխիք և հստակ, երկու կողմերի համար պարտադիր ծրագիր` վերջնական կարգավորման համար: Նման արդյունքի հավաստիքի բացակայության պայմաններում նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելն անիմաստ է:

Սա հատկապես կարևոր է ստեղծված իրավիճակում, երբ զինված բախման վերսկսման մյուս զսպող գործոնը` երկու կողմերի միջև ռազմական հավասարակշռությունը, նույնպես թուլանում է: Այս տարի Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի և Ղարաբաղի ընդհանուր բյուջեի ծախսային մասը: Այս հանգամանքը, ինչպես նաև օրական ավելի քան 30 միջադեպերը շփման գծում, խաղաղության հույսեր չեն ներշնչում` հատկապես հաշվի առնելով որևէ փաստաթղթի շուրջ որևէ համաձայնության ակնարկի իսկ բացակայությունը:

Աստանայում կողմերի համար ընդունելի ծրագիր կարող է ծնվել այն դեպքում, եթե այդ ծրագիրը կառուցվի այն գաղափարի վրա, որը նախկինում փակուղի մտած բանակցությունները տեղից շարժելու հնարավորություն ստեղծեց: Խոսքը հանրաքվեի գաղափարի մասին է, որի միջոցով Ղարաբաղի ժողովուրդը կորոշի սեփական երկրի վերջնական կարգավիճակը: Այս հանգամանքներում հանրաքվեի առավելությունն այն է, որ ընդունում է, որ հակամարտության հիմքում կա երկու հիմնարար սկզբունք` ժողովուրդների ինքնորոշումը և տարածքային ամբողջականությունը:
Սակայն, մինչ այժմ չկա համաձայնություն հանրաքվեի ժամկետի վերաբերյալ: Այդ խնդիրը շարունակում է մնալ հակամարտող կողմերի միջև մնացած խնդիրների լուծման հիմնական խոչընդոտը:
Ընդամենը երկու ամսից Հարավային Սուդանում կկայանա անկախության հանրաքվե, որի անցկացման շուրջ համաձայնություն ձեռք բերվեց 2005-ին: Մոտ երկու տարի առաջ Կոսովոն քվեարկեց անկախության օգտին: Եթե Աստանայում բարձր մակարդակի հանդիպման արդյունքում ամրապնդվի հանրաքվեի գաղափարը և առաջարկվի երկու կողմերի համար ընդունելի ժամկետ, սա կարելի է համարել զգալի ձեռքբերում: Այդ դեպքում գագաթնաժողովը կարելի է համարել հաջողված, ԵԱՀԿ-ն նույնպես հաջողություն կարձանագրի, և Ղարաբաղը հակամարտության հոմանիշից կվերածվի խաղաղության հոմանիշի:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Կաթնարտադրության խթանման ծրագիր
Ծրագրի նպատակն է աջակցել կաթնարտադրության կայացած ճյուղին, տրամադրելով ֆերմերներին կթի ավտոմատացված մեքենաներ, որոնք կնպաստեն ֆերմաների արտադրողականության բարձրացմանը և եկամուտների ավելացմանը:
Ծրագրի նպատակն է աջակցել կաթնարտադրության կայացած ճյուղին, տրամադրելով ֆերմերներին կթի ավտոմատացված մեքենաներ, որոնք կնպաստեն ֆերմաների արտադրողականության բարձրացմանը և եկամուտների ավելացմանը:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում