Մայենդորֆից Աթենք. չնկատելով ակնհայտը

Վերլուծություն / Կովկաս

Պաշտոնական Երևանը հերթական հետքայլն է արել, հատկապես ղարաբաղյան հարցի կարգավորման ընկալման իմաստով: 2008 թ. նոյեմբերին Մայենդորֆյան հռչակագրում թույլ տրվեց բացթողում` նախագահների մակարդակով արձանագրվեց, որ կողմերը կարգավորման հարցում առաջնորդվելու են «միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա»: «Ընդունված որոշումները» հիմնականում պարունակել են հայկական կողմի համար ոչ նպաստավոր ձևակերպումներ, որոնց տակ հայկական կողմն այնուամենայնիվ Մայենդորֆում փաստորեն ստորագրեց:

Աթենքում օրերս ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում թույլ տրվեց մեկ այլ սխալ. բանակցությունների սեղանին դրված փաստաթղթից առանձնացվեցին Հելսինկիի եզրափակիչ ակտի մաս կազմող սկզբունքները՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարության ու ազգերի ինքնորոշման իրավունք: Այսպիսով ԵԱՀԿ նախարարների խորհուրդն արձանագրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանն այդ սկզբունքներն ընդունում են որպես կարգավորման հիմք:

Ադրբեջանական կողմը տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրումից բացի, որքան էլ վիճելի թվա, կարող է դիվանագիտական ձեռքբերում համարել նաև ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի ամրագրումը:

Ակնհայտ է, որ եթե անգամ Բաքուն որպես սկզբունք ընդունում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ապա դա տեսնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այդպես է ընկալում նաև միջազգային հանրությունը, երբ Էլմար Մամեդյարովը խոսում է «Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնակառավարման իրավունքի տրամադրման» մասին:

Երկրորդ կարևոր, հայկական կողմի համար վտանգավոր ձևակերպումը, որը ամրագրվել է համատեղ հայտարարության մեջ, «ժողովուրդների իրավահավասարությունն» է: Նման ձևակերպում է տեղ գտել նաև Մեծ ութնյակի ղեկավարներից երեքի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների Ակվիլայում հուլիսին կայացած գագաթնաժողի ղարաբաղյան խնդրին վերաբերող հայտարարության մեջ:

Ինչպես Ադրբեջանը, այնպես էլ միջազգային հանրությունը «ժողովուրդների իրավահավասարության» անվան տակ հասկանալու է նաև ադրբեջանցիների իրավահավասարությունը արցախահայության հետ Լեռնային Ղարաբաղում: «Ժողովուրդների իրավահավասարություն» ձևակերպումը վերցված է Հելսինկիի եզրափակիչ ակտի ութերորդ գլխից, սակայն քանի դեռ վերջնականապես չեն ճշտվել Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք քվեարկության մանրամասները, նման ձևակերպումը կարող է աշխատել հայկական կողմի դեմ:

Սրանք քաղաքական նյուանսներ են, որոնք հայկական կողմը չպետք է անտեսեր, ինչպես չի անտեսել նախկինում: Տարածքային ամբողջականությունը և ինքնորոշումը կողք կողքի որպես ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմք ամրագրելը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար կարող է ընդունելի լինել միայն այն դեպքում, երբ դրան հետևում է հստակ ձևակերպում և նույնքան հստակ երաշխիքներ առ այն, որ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունենալու հանրաքվե, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը առանց սահմանափակումների որոշելու է իր ճակատագիրը: Քանի դեռ կողմերի միջև ամբողջությամբ չի համաձայնեցվել փաստաթուղթը, որտեղ դեռ պետք է համաձայնեցվեն ինքնորոշման բոլոր պարամետրերը, հայկական կողմը չպիտի թույլ տար  տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրումը:

Մինչ այդ, Մայենդորֆյան և Աթենքյան փաստաթղթերը, կաթիլ առ կաթիլ կուտակվելով, աշխատելու են հայկական կողմի դեմ, չեզոքացնելով տարիների աշխատանքի արդյունքում հայկական կողմի ձեռք բերածը:

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը

Հասարակական կազմակերպությունների շտեմարանի ստեղծում
Ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին իրենց գործունեությունն ավելի տեսանելի դարձնելու և աղբյուրների համախմբման և արդյունավետ օգտագործման հարցում` ստեղծելով, զարգացնելով և պահպանելով հանրության համար մատչելի շտեմարան, որտեղ գրանցված կլինեն Հայաստանի բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ասոցիացիաները և միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում:
Հասարակական կազմակերպությունների շտեմարանի ստեղծում
Ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին իրենց գործունեությունն ավելի տեսանելի դարձնելու և աղբյուրների համախմբման և արդյունավետ օգտագործման հարցում` ստեղծելով, զարգացնելով և պահպանելով հանրության համար մատչելի շտեմարան, որտեղ գրանցված կլինեն Հայաստանի բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ասոցիացիաները և միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում:

 

Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում