Սեղմվող օղակ

Վերլուծություն / Կովկաս

Տարածաշրջանում վերջերս կնքված երկու էներգետիկ համաձայնությունները ամենաուղղակի ազդեցությունն են ունենալու այդ գործարքներին ուղղակիորեն չառնչվող Հայաստանի ու ղարաբաղյան խնդրի վրա:

Հայաստանի հետ ոչ բարեկամ հարևանների հետ երկու գործարքներում էլ  գլխավոր դերակատարը Ռուսաստանն է, որից ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում հայկական կողմն իր անվտանգության խնդիրներին առնչվող որոշակի ակընկալիքներ է ունեցել:

Առաջին գործարքը` անցյալ ամիս Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված գազային համաձայնությունը, ակնհայտորեն նպատակ ուներ հակակշռելու իսկ հնարավորության դեպքում նաև խափանելու արևմուտքի կողմից հովանավորվող ՆԱԲՈՒԿՈ նախագիծը:

Երկրորդ գործարքը կնքվեց Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որը ենթադրում է Թուրքիայի տարածքով ռուսական գազի տարանցում Եվրոպա: Ռուսաստանն արդեն իսկ ներմուծման ծավալներով Թուրքիայի առաջին գործընկերն է:

 

Այս երկու գործարքները մեր տարածաշրջանում էներգետիկ միջանցքների համար արևմուտք-Ռուսաստան, հատկապես Ռուսաստան-ԱՄՆ մրցապայքարում զգալի քաղաքական առավելություն տվեցին Ռուսաստանին:

Եթե մինչ այս թե Թուրքիայի անթաքույց, թե Ադրբեջանի զգալի արևմտամետ դիրքորոշումները, ինչպես նաև տնտեսական-էներգետիկ կապերը առիթ էին տալիս հայկական կողմին ակընկալելու Ռուսաստանի քաղաքական աջակցությունը, այսօր արդեն ակհայտ է, որ Հայաստանի հետ լրջագույն խնդիրներ ունեցող երկու հարևանների հետ նման ռազմավարական գործարք կնքած Ռուսաստանից քաղաքական աջակցություն ակընկալելը (խոսքն առաջին հերթին ղարաբաղյան բանակցությունների մասին է) միամտություն կլիներ:

Ոչ քաղաքական լուծումը` պատերազմը, այլ խնդիր է: Նման հոռետեսական սցենարի դեպքում կարելի է սպասել, որ Ռուսաստանը կփորձի աջակցել տարածաշրջանում ռազմական բալանսի և ստատուս քվոյի պահպանմանը: Բայց քաղաքական ոլորտում, բանակցային գործընթացում Ռուսաստանը, մեզ համար լավագույն դեպքում, խիստ չեզոք մոտեցում կունենա, վատագույն դեպքում կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

Այս օբյեկտիվ հանգամանքներին գումարվում են նաև ռուս-թուրքական վերջին բանակցությունները, որտեղ ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ առաջին անգամ օրակարգում պաշտոնապես ընդգրկված էր Ղարաբաղի հարցը:

Հայ-թուրքական սահմանի բացումը վերջին մեկ տարվա հրապարակային բանակցային գործընթացի հետևանքով նաև թուրքական կողմի համար է հրատապ խնդիր: Ինչպես բազմիցս ասվել է, մի կողմից միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնված հայ-թուրքական շփումները նաև որոշակի ճնշում են ենթադրում Թուրքիայի վրա` սահմանը բացելու առումով: Մյուս կողմից, Թուրքիան չի կարող բացել սահմանը առանց ղարաբաղյան հարցում ադրբեջանանպաստ զիջումների հասնելու:

Ուստի կարելի է ենթադրել, որ ինչպես վերջին մեկ տարվա ընթացքում իր մյուս երկկողմ շփումներում, Ռուսաստանի հետ այս նոր բանակցություններում ևս Թուրքիան հանարավորություն ստացավ Ռուսաստանին “բացատրելու”, որ բաց սահմանի համար միակ խոչընդոտը Ղարաբաղի հարցում զիջումների գնալու հայերի չկամությունն է: Ու քանի որ ղարաբաղյան հարցը քննարկվում է ռուս-թուրքական գազային պայմանավորվածությունների օրակարգում, ակնհայտ է, որ Թուրքիան Ռուսաստանից կխնդրի աջակցություն կարգավորման գործընթացի այնպիսի առաջընթացի համար, որը հնարավորություն կընձեռի Թուրքիային բացել սահմանը` առանց Ադրբեջանի շահերին վնասելու:

Այս պարագայում դժվար է ակընկալել, որ Ռուսաստանի դիրքորոշումը բանակցային գործընթացում կարող է հայանպաստ լինել, քանի որ հայ-թուրքական սահմանի բացման համար զիջումների ակընկալիքը հայկական կողմից են` տարծքային զիջումների տեսքով, և հաշվի առնելով վերը բերված հանգամանքները, Ռուսաստանից նույնպես կակընկալվի որոշակի ճնշում հայկական կողմի վրա այդ ուղղությամբ:

 

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Հարևանները միմյանց մասին` հոդվածներ մամուլից
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում