Վերլուծություն / Եվրոպա
Եվրոպային անհրաժեշտ է նոր անվտանգության համակարգ
Ընթացիկ տարվա երկրորդ կեսին աշխարհի ինքնավստահությունը սասանեցին հետևանքային հսկայական անդրադարձներով հղի երկու իրադարձություններ, որոնցից մեկն ուներ համաշխարհային, իսկ մյուսը` տարածաշրջանային ազդեցություն: Առաջինը ֆինանսական գլոբալ վայրիվերումներն էին, որ այնքան ընդգրկուն էին ու խորընթաց, որ ստիպեցին աշխարհի տնտեսապես առաջատար 20 երկրների ղեկավարներին հավաքվել Վաշինգտոնում` քննարկելու հնարավոր լուծումները: Եվ նույնիսկ Ջորջ Բուշի վարչակազմի մարող ազդեցությունը խոչընդոտ չհանդիսացավ այս քննարկման համար: |








