Արցախի հռչակման 20-րդ տարեդարձը
1991թ. հունվարին, ապրիլին, անգամ օգոստոսի կեսերին դժվար էր հավատալ, որ շուտով՝ սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակելու է իր անկախությունը: Ծանր, անհուսալի թվացող, հակասական էր 1991 թվականը հայ ժողովրդի համար: Մեր աչքերի առաջ փլուզվում էր մեր կայսրությունը՝ մոլորակի մեկ վեցերորդը մասը զբաղեցնող Խորհրդային Միությունը: |
Թիրախը պետք է լինի տնտեսական աճը, այլ ոչ թե սղաճի զսպումն ու բյուջեի կատարումը
Հայաստանի կառավարությունը Կենտրոնական բանկի սահմանած սղաճի ընդունելի չափի և իր իսկ ներկայացրած բյուջեի ձեռքը կրակն է ընկել: Իրենց գործողություններով կառավարությունը և Կենտրոնական բանկը, օգտագործելով բոլոր հնարավոր և անհնարին հարկաբյուջետային և դրամավարկային միջոցները, փորձում են կատարել բյուջեն և զսպել սղաճը` ճանապարհին կաթվածահար անելով Հայաստանի տնտեսությունը:
Վրացիները նեղացել են
Վրաստանի ղեկավարությունը հրապարակավ իր ափսոսանքն է հայտնել, որ Հայաստանը Ռուսաստանի և 11 այլ պետությունների հետ դեմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում «Աբխազիայից և Հարավային Օսիայից հարկադիր տեղահանվածների ու փախստականների վիճակի մասին» բանաձևին:Փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն օրերս մամուլի ասուլիսում ափսոսանք է հայտնել, որ «Հայաստանը չի կիսում Թբիլիսիի պաշտոնական դիրքորոշումը»: «Մենք պարզաբանել էինք, որ բանաձևը բացառապես մարդասիրական բնույթ ունի և չի հետապնդում որևէ քաղաքական նպատակ»,- ասել է Կալանդաձեն, հավելելով, որ Հայաստանը դեմ է քվեարկել Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով: Զրոյական աճ
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության թվերը մարտ ամսի տնտեսական ակտիվության վերաբերյալ հստակ վկայությունն են այն փաստի, որ Հայաստանը դեռ դուրս չի եկել տնտեսական ճգնաժամից: 2009-ին գրանցված 14,3 տոկոս անկումից հետո, որն աշխարհում երկրորդ ամենամեծ անկումն էր, կարելի էր ակնկալել, որ երկու տարի անց, երբ համաշխարհային տնտեսությունն արդեն դուրս է եկել ճգնաժամից, մեր տնտեսությունը կաճեր առնվազն 5-6 տոկոսով: Մինչդեռ պարզվում է, որ Հայաստանի տնտեսական աճը 2011-ի մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, եղել է զրո:Վարդան Օսկանյանի հայտարարությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի վերաբերյալ
Այսօր ևս մեկ անգամ այցելեցի Հայաստանի նախկին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին, ով հացադուլի մեջ է արդեն ութ օր: Նրա հետ զրույցից պարզ է դառնում, որ ընդդիմության մեկ թևի առաջնորդը հաստատակամ է շարունակել իր քաղաքական բողոքը և անհամաձայնությունը վարվող քաղաքականության հետ: Այնուամենայնիվ, հացադուլի ամեն հաջորդ օր անդրադառնում է նրա առողջության վրա, և դա գնալով ավելի ակնհայտ է դառնում:Անիմաստ հոխորտանք
Նախագահ Սերժ Սարգսյանը, հունվարի 17-ին Կիպրոսի խորհրդարանում ելույթ ունենալիս, անդրադարձել է «փակուղում գտնվող Հայաստան-Թուրքիա հարաբերություններին»: Հայաստանի ղեկավարը կիպրացի պատգամավորներին բացատրել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները փոքր քայլերով հարթելու Հայաստանի «անկեղծ առաջարկով սկսված գործընթացն արագ խափանվեց», քանի որ «իր հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններով և գործընթացի անհիմն շահարկումներով Թուրքիան կործանեց այն»:
Կովկասի հրամայականը
Գագաթնաժողովներն այս օրերին հաջորդում են իրար: Մեծ 20-ի սեուլյան գագաթնաժողովից և Պորտուգալիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, Ղազախստանի նորակառույց մայրաքաղաք Աստանայում 10 տարվա ընթացքում առաջին անգամ գագաթնաժողով կգումարի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը:
Մուշ. որտե՞ղ են այս քաղաքի Սուրբ Խաչերը
Մանկահասակ աղջիկներից 11-ամյա քրդուհի Ռաբիյան մեծ ծնողներից էր իմացել իրենց տան հենց հարևանությամբ դեռ կիսականգուն հայկական եկեղեցու անունը` Անա Մարիամ: Կիսաքանդ, անգմբեթ այս եկեղեցին հավանաբար գրքերում հիշատակվող Սուրբ Մարինեն է` Մուշ քաղաքի հայկական յոթ եկեղեցիներից ամենաշքեղը:
25-ից 49. ինչո՞ւ
Ադրբեջանին ռուսական C-300 զենիթահրթիռային պաշտպանական համակարգերի վաճառքի մասին հաղորդագրությունները, որոնք ոչ հաստատվում են, ոչ էլ` հերքվում, ժամանակային առումով անմիջապես նախորդեցին Հայաստանում ռուսաստանյան ռազմահանգրվանների տեղակայումը 25 տարվա փոխարեն մինչև 49 տարի երկարաձգվելու շուրջ հրապարակումներին:
Ընտրությունները դատապարտում են կանխավ. իսկ ո ՞ րն է այլընտրանքը
Միջազգային հանրությունը, այդ թվում` ԵԱՀԿ-ն, նրա հովանու ներքո գործող Մինսկի խմբի համանախագահությունը, Եվրոպական Միությունը, Ռուսաստանը, Թուրքիան նախքան Լեռնային Ղարաբաղի ընտրությունների անցկացման օրը անընդունելի են համարել ընտրությունների փաստն իսկ:
Աթենքյան առաջարկներ. Հայաստանը բարդ ընտրության առաջ
Ադրբեջանի արտգործնախարարն ընդհանուր առմամբ ընդունելի է համարել անցնող տարվա դեկտեմբերին Աթենքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած ղարաբաղյան կարգավորման նորացված սկզբունքները։ 1997 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ Բաքուն ընդունելի է համարում միջնորդների առաջարկը: Մեր հնարավորություններն անսահման են
Գյումրիում ուսանողության հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթի հիմնական դրույթները Ես այսօր այստեղ եմ երկու պատճառով: Նախ` եկել եմ որպես նախկին պաշտոնյա, կիսելու իմ գիտելիքները և երկարամյա փորձից քաղված դասերը ձեզ հետ և զրուցելու Հայաստանի անցած ճանապարհի ու, որ ավելի կարևոր է, ապագայի մասին: Երկրորդ պատճառն այն է, որ դուք եք, որ պետք է տնօրինեք երկրի ապագան, և ես հավատում եմ որ մեր` ավագ սերնդի խնդիրն է նպաստել ճիշտ մտածողության և նկարագրի ձևավորմանը ձեր մեջ: Ի վերջո մեր երկրի ապագան կախված է այն բանից, թե ինչ հատկանիշներով օժտված կլինեք դուք, ինչին կհավատաք, ինչը ձեզ համար կարևոր կլինի: Նկարագիրն է ձևավորում ճակատագիրը: Մարդու ճակատագիրն այնպիսին է, ինչպիսին մարդն ինքն է: Եթե ձեզանից յուրաքանչյուրը փորձի լինել ուժեղ, արդար, ազնիվ, համարձակ, աշխատասեր, նպատակասլաց, չհանդուրժի կեղծիքը, սուտը, ստորացումը, ձեր ճակատագիրը կկերտվի ձեր այդ հատկանիշների համապատասխան: Նույնը կարելի է ասել երկրի և պետության մասին: Դո՛ւք եք այս երկրի ապագա իշխանությունը, ընդդիմությունը, հասարակությունը, և ձեզանից յուրաքանչյուրը պետք է հավատա, որ մենք կարող ենք փոխել մեր երկրի և մեզանից յուրաքանչյուրի ճակատագիրը՝ մեր երկրի նկարագիրը փոխելով: Ո՞ւր են տանում արձանագրությունները
Իմ կարծիքով այս արձանագրությունն` իր երկիմաստ ձևակերպմամբ, բարենպաստ չէ հայկական պետության շահերին: Ի՞նչ է փնտրում վերջինս: Հայ-թուրքական սահմանների բացում՝ անջատելով այն Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցից:
Ակներև է, որ այդ հարցի հիշատակումից խուսափելու համար, Հայաստանը համաձայնում է, որ «պատմական ենթահանձնաժողովը» 1915 թ. ցեղասպանության վերաբերյալ կարող է իրականացնել «պատմական արխիվների ու փաստերի գիտական, անկողմնակալ ուսումնասիրություն՝ արդի խնդիրները սահմանելու ու առաջարկություններ ներկայացնելու նպատակով, որին կարող են մասնակցել հայ, թուրք, շվեյցարացի կամ այլազգ միջազգային փորձագետներ»: Նման ձևակերպումը պետք է որ անընդունելի լիներ այդ անվանն արժանի հայկական կառավարության համար: Ի՞նչ է փնտրում թուրքական դիվանագիտությունը, որի գերազանցությունն ընդգծելն անօգուտ է, ինչպես ցույց է տալիս վերջին տարիների նրա առաջնային դիրքը՝ Ռեջեփ Էրդողանի դրդմամբ. • Թուրքիայի ու Հայաստանի միջև գոյություն ունեցող սահմանների ճանաչում: • Ամեն գնով խուսափել ցեղասպանություն եզրից՝ 1915-1916 թթ. պատմական իրադարձությունների մասին խոսելիս: • Գործել Ադրբեջանին համահունչ՝ Բաքվի ինքնիշխանությանը վերադարձնելով Լեռնային Ղարաբաղը: Հայ ցուցարարները բախվել են ֆրանսիական ոստիկանության հետ
Թերևս ոչ ոք այսպես չէր պատկերացնում հայ-թուրքական հարաբերությունների իրական կարգավորումը: Այն պետք է լիներ բնականոն գործընթաց, որը կարող էր պատմական նոր փուլի սկիզբ դնել: Այն պետք է սկսվեր երկու երկրների համար փոխադարձ ընդունելի փաստաթղթերի ստորագրումից` հարգելով անցյալը և հնարավորություն ստեղծելով համատեղ ապագայի համար: Սխալվելն աններելի է
Այդուհանդերձ, հարկ է նշել, որ այս թեմայի շուրջ բանավեճը սխալ ուղղությամբ է ընթանում: Անընդունելի է բարձրաստիճան պաշտոնյաների այս աստիճան անտարբեր և պարզունակ մոտեցումը մեր ժողովրդի համար այսքան կարևոր հարցում: Բացարձակ անհեթեթ է ասել, թե այն ինչ կարդում ենք, այն չէ, ինչ ի վերջո ստանալու ենք: Տրամաբանական չէ ներկայացնել որոշակի մանրամասներ և հետո մեկնաբանել դրանք իրականությանը չհամապատասխանող, բայց ցանկալի տեսանկյունից: Քաղաքական փաստաթղթերն այդպես չեն մեկնաբանվում: Իհարկե, կարելի է փաստաթուղթը գրել այնպիսի ճկունությամբ, որ երկու կողմերն էլ այն տարբեր ձևով մեկնաբանելու հնարավորություն ունենան, բայց սա այդպիսի փաստաթուղթ չէ: Սա թերևս լավ ցանկություններով, բայց վատ ձևակերպված փաստաթուղթ է: Սեղմվող օղակ
Տարածաշրջանում վերջերս կնքված երկու էներգետիկ համաձայնությունները ամենաուղղակի ազդեցությունն են ունենալու այդ գործարքներին ուղղակիորեն չառնչվող Հայաստանի ու ղարաբաղյան խնդրի վրա: Հայաստանի հետ ոչ բարեկամ հարևանների հետ երկու գործարքներում էլ գլխավոր դերակատարը Ռուսաստանն է, որից ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում հայկական կողմն իր անվտանգության խնդիրներին առնչվող որոշակի ակընկալիքներ է ունեցել: Առաջին գործարքը` անցյալ ամիս Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված գազային համաձայնությունը, ակնհայտորեն նպատակ ուներ հակակշռելու իսկ հնարավորության դեպքում նաև խափանելու արևմուտքի կողմից հովանավորվող ՆԱԲՈՒԿՈ նախագիծը: Երկրորդ գործարքը կնքվեց Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որը ենթադրում է Թուրքիայի տարածքով ռուսական գազի տարանցում Եվրոպա: Ռուսաստանն արդեն իսկ ներմուծման ծավալներով Թուրքիայի առաջին գործընկերն է: Ազգային մոբիլիզացիայի անհրաժեշտություն
Համահայկական ներուժի նոր զորաշարժի` մոբիլիզացիայի անհրաժեշտությունը հրատապ խնդիր է: Մեր փոքր տարածքը և փոքրաթիվ բնակչությունը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հսկայական հնարավորությունները և կատարելագործված դիվանագիտական մեքենան, մեզ միշտ էլ ստիպել են համախմբել մեր ազգային և միջազգային ռեսուրսները, թեկուզ տարբեր չափով, խորությամբ և արդյունավետութամբ: Բայց այսօր, հաշվի առնելով մեր շուրջը տեղի ունեցող փոփոխությունները և ի հայտ եկող նոր մարտահրավերները, սա դառնում է օրվա հրամայական: Ազատ մամուլ` ազատ հասարակություն
Հունիսի 26-ին լրացավ Ժամանակ Երևան օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի ձերբակալության երրորդ տարին: Այսօր նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել մի խումբ լրագրողներ: Ուշացած քայլերի գինը
Հունիսի 19-ին Ազգային ժողովը 98 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ ձայներով ընդունեց նախագահի առաջարկը համաներման մասին: Համենայն դեպս, շատ բան դեռևս անհստակ է: Հասարակությունն այսօր չունի այն հարցի պատասխանը, թե այս համաներման արդյունքում մարտի մեկից հետո կալանավորված քաղաքական գործիչներից քանիսը ազատ կարձակվեն: Արդյո՞ք ազատ կարձակվեն ընդդիմության առաջնորդները, Ազգային ժողովի ձերբակալված պատգամավորները: Տոն, փուչիկներ և ընտրություններ
Հունիսի 1-ին ամբողջ աշխարհում նշվում էր երեխաների պաշտպանության միջազգային օրը: Հայաստանում այս տարի երեխաների պաշտպանության օրը խորհրդանշական է մեկ օր առաջ տեղի ունեցած մի այլ միջոցառման` ընտրությունների պատճառով: Այս երկու իրար հաջորդած իրադարձությունները առիթ են տալիս մտածելու երկրի և երկրի ապագայի` երեխաների մասին: Հայաստանում տոնական օրերին պետականորեն ամենատարբեր համերգներ, տոնախմբություններ, շքերթներ են կազմակերպվում երեխաների կամ շրջանավարտների համար: Բայց միգուցե արժե մտածել երեխաների մասին ոչ միայն ձևական միջոցառումներ կազմակերպելով, այլ, օրինակ, երկրի որակազրկվող կրթական համակարգն իրականում բարեփոխելով կամ հասարակության վստահությունը վայելող ընտրություններ իրականացնելով: Զարգացման և ժողովրդավարության վերաիմաստավորում
Ճիշտ այն ժամանակ, երբ նախկին կոմունիստական բլոկի երկրները սկսել էին ընդունել, որ կապիտալիզմն իր հետ բերում է անհավասարություն և դաժան մրցակցություն, ֆինանսական փլուզումը, որ վերաճեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի, ստիպեց հենց աշխարհի զարգացած երկրներին կասկածի տակ առնել չկանոնակարգված կապիտալիզմի դրույթները, ծայրահեղությունները և վտանգները: Ճգնաժամն ամենուրեք փնտրտուքների սկիզբ դրեց: Կովկասում խնդրի հիմնական բովանդակությունը հանգում է նրան, թե ճգնաժամն իր բնույթով սոսկ տնտեսակա՞ն է, թե՞ փաստորեն քաղաքական: Բացթողումները շտկելու ժամանակը
Հայ-թուրքական հարաբերությունները պետք է դիտարկել երկու հարթակի վրա` բովանդակության և գործընթացի: Թուրքիայի բաց թողած առիթը
Տխուր է նկատել, որ Թուրքիան վերջերս ձեռք է բերել դիվանագիտական ամենավատ սովորություններից մեկը՝ երբեք առիթը բաց չթողնել առիթը բաց թողնելու համար: Բայց կամքի ու հեռատեսության նման բացակայությունը միայն մեծացնում է տարածաշրջանային անկայունությունը: Շրջադարձը նավթային շուկայում վնասաբեր է Ադրբեջանի համար
Հիդրոկարբոնատ արտահանող որոշ երկրներ նավթի գների անկումից ավելի շատ են տուժում, քան մյուս երկրները, ելնելով տնտեսական, իսկ երբեմն նաև` քաղաքական պատճառներից: Ադրբեջանը պատկանում է վերջիններիս շարքին: Գների անկումը տեղի ունենում հենց այն ժամանակ, երբ երկրում արդյունահանումը հասնում է իր առավելագույն սահմանին: Եթե գները շարունակեն նվազել, ապա դա կարող է Բաքվին զրկել նավթային ոսկե դարաշրջանն ապրելու իր հնարավորությունից: Ի տարբերություն նավթ արդյունահանող այլ երկրների` Ադրբեջանը իր նավթի առյուծի բաժինը ստանում է հանքատեղերի մեկ խմբից. խոսքն այն հանքատեղերի մասին է, որոնք պատրաստվում են շահագործման և շահագործվում են AIOC (Ադրբեջանի միջազգային շահագործող ընկերություն) կոնսորցիումի կողմից, այսինքն` Ազերիի, Շիրակի և Խոր Գունեշլիի հանքատեղերը (ACG, ԱՇԳ): Հակամարտությունը Վրաստանում և դրա միջազգային հետևանքները
Ռուսաստանի և Վրաստանի միջև Հարավային Օսեթիայի շուրջ բռնկված հակամարտությունից հետո, միջազգային հանրությունը, հատկապես այն կազմակերպությունները, որոնք ակտիվ են Հարավային Կովկասում, սկսեցին հրապարակային հարցեր բարձրացնել, որոնք, հավանաբար, պետք է վաղուց հնչեին: Նոյեմբերի 6-7 Թբիլիսիում կայացած կոնֆերանսին, որը հովանավորվում էր Հենրիխ Բյոլլի ինստիտուտի և Բերթելսման հիմնադրամի կողմից, կոչված էր փնտրելու “Եվրոպական ռազմավարությունը Հարավային Կովկասում”: Կոնֆերանսն անդրադարձավ այնպիսի հարցերի, ինչպիսիք են պատերազմը և դրա միջազգային հետևանքները, ժողովրդավարական բարեփոխման ապագա մարտահրավերները և միջազգային համագործակցության հնարավորությունները: Պարոն Օսկանյանը խոսեց օգոստոսյան դեպքերի միջազգային հետեւանքների մասին: Ստորև ներկայացված է Վարդան Օսկանյանի ելույթը կոնֆերանսում: Եկեք ավելի լայն ենթատեքստ տանք տարածաշրջանում տեղի ունեցածին: Մեր ամենամեծ մարտահրավերը
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը թողնելուց հետո սա իմ առաջին հրապարակային ելույթն է: Եթե ես դեռևս պաշտոնավարելիս լինեի, ես ձեզ պատմելու էի այն հաջողությունների մասին, որ Հայաստանը ձեռք է բերել, ու նաև այն մարտահրավերների մասին, որոնց նա դիմակայում է: Այսօր, լինելով շարքային քաղաքացի, ես պատրաստվում եմ նույնն անել: Պատճառը, որ ինձ դրդեց դառնալ շարքային քաղաքացի այն էր, որ այդպիսով ես հնարավորություն էի ստանում ավելի բացախոս լինել և միաժամանակ ջանքերս նպատակամղել այնտեղ, որտեղ դեռ անելիքներ կան: Համոզված եմ, որ իմ և առհասարակ բոլորիս ընդհանուր պատասխանատվությունը Հայաստանի և նրա ապագայի առջև նույնն է` անկախ այն բանից, մենք գտնվում ենք կառավարությունում, թե այլուր: Երկու կյանք
“Իմ տատը” գրքում (“My Grandmother”, Verso Books հրատարակչատուն, 2008 թ.) Ֆեթիյե Չետինը ներկայացնում է իր տատի պատմությունը` միաժամանակ նաև պատմելով իմ տատի մասին: Պարզվում է` զարմուհիներ ենք եղել, ում ծննդյան օրվանից բաժանել են իրարից: Արևելյան Թուրքիայում` Անատոլիայում բնակվող մի երիտասարդ աղջիկ, ում բռնությամբ բաժանել են ծնողներից վաղ տարիքում` այնքան վաղ, որ չի հիշում: Դա նրա տատի պատմությունն է: Բայց նաև իմ տատի պատմությունն է: Երկուսն էլ կրթություն չեն ստացել: Երկուսն էլ մասնագիտություն չեն ունեցել, եթե չհաշվենք տատիկի կոչումը: |
Հայաստանի արտաքին քաղաքական սխալը
2000-ական թթ. սկզբներին Հայաստանը և Ադրբեջանը (գուցե պատահական զուգադիպությամբ, գուցե՝ միմյանցից հետ չմնալու համար) ցանկություն հայտնեցին դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ոչ մշտական անդամ: ՄԱԿ-ի ԱԽ-ն ունի մշտական հինգ անդամ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ինչպես նաև ոչ մշտական 10 անդամ, որոնք ընտրվում են երկու տարի ժամկետով: 2011-2012 թթ. ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամներն են Բոսնիան ու Հերցեգովինան, Բրազիլիան, Կոլումբիան, Գաբոնը, Գերմանիան, Հնդկաստանը, Լիբանանը, Նիգերիան, Պորտուգալիան և Հարավային Աֆրիկան: Վարդան Օսկանյանի արձագանքը ՀՀ նախագահի Ստրասբուրգի ելույթին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի ելույթում, հատկապես հարց ու պատասխանի մասում, կային մի քանի ոչ ճիշտ ներկայացված արտահայտություններ: Բայց դրանցից երեքը, կարծում եմ, պետք է ինչ-որ ձևով հերքվեն իշխանությունների կողմից:Ինչո՞ւ ենք հանդուրժում արձանագրությունները
Եթե սկզբնական շրջանում, հատկապես մինչև 2009-ի ապրիլ 24-ի նախօրեն, Անկարան հայ-թուրքական երկխոսությունը շահարկում էր Հայոց ցեղասպանության ճանաչումը խոշոր երկրներում չեզոքացնելու նպատակով, ապա այսօր, ինչպես մեկ անգամ ևս ցույց տվեցին օրերս ԵԽԽՎ-ում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները, թուրքական իշխանությունները փորձում են միջազգայնորեն ստեղծել տպավորություն, որ արձանագրությունների վավերացմանը խոչընդոտող միակ խնդիրը Ղարաբաղն է և զիջումներ չանելու հայերի համառությունը: Վարդան Օսկանյանի մեկնաբանությունը ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ
Իշխող կոալիցիայի նոր հայտարարությունը ընդգծում է իշխանության արհամարհանքը ժողովրդավարության, ընտրությունների ինստիտուտի և հասարակության կամքի հանդեպ: Կոալիցիոն ուժերը բաց տեքստով հայտարարում են, որ գալիք խորհրդարանական ընտրություններում չեն պատրաստվում իրականացնել քաղաքական ուժերի հիմնական առաքելությունը` քաղաքական ազատ մրցակցության մեջ մտնել միմյանց հետ:
«Հետաձգված հանրաքվե» Սուդանում. ե՞րբ է գալու Արցախի հերթը
1991-ի սեպտեմբերին, երբ Արցախի ժողովուրդը հռչակեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ՄԱԿ անդամ երկրների թիվը մոտ 150 էր: Միջազգայնորեն ճանաչված երկրների թիվն այսօր անցնում է 190-ից, որոնց մեջ չկա Արցախը: Կարելի է բերել ավելի հուսահատ օրինակներ:
Աստրախան չգնալու երեք հիմնավոր պատճառ
Անկախության Հռչակագրի օրը
Ուղիղ քսան տարի առաջ` 1990թ. օգոստոսի 23-ին, Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը, «զարգացնելով 1918թ. մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները», հռչակեց Խորհրդային Հայաստանում անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: 12 կետերից կազմված այդ փաստաթուղթը խորհրդարանի ամբիոնից ընթերցեց Հայոց համազգային շարժման անդամ Արամ Մանուկյանը:
Կոսովոն ոչ թե ներշնչանքի, այլ մտահոգության աղբյուր
Հուլիսի 22-ին Հաագայի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշեց, որ Սերբիայից անջատվելով և միակողմանիորեն անկախություն հռչակելով, Կոսովոն չի խախտել միջազգային իրավունքի նորմերը։ Կոսովոն իր անկախությունը հռչակել է 2008թ. փետրվարին:
Նոր մեկնարկ Կովկասում
Արդյո՞ք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի զորեղ բանակի միջև տիրող հակամարտությունը կբարդացնի և կհետաձգի բազում տարիների ընթացքում այդ երկրի քաղաքականության ամենահամարձակ նախաձեռնությունը` հայերի և քրդերի հետ եղած տասնամյակների լարվածությունը մեղմելու փորձը: Թուրքիայի բանակի դերի վերասահմանումը կենսական նշանակություն ունի, սակայն եթե երկիրը չկարողանա հետևողական գտնվել հայկական և քրդական խնդիրների լուծման հարցում, ապա կվատթարանա երկրի ներքին իրադրությունը, կսրվեն Թուրքիայի հարաբերություները հայերի և քրդերի հետ, ինչպես նաև կաճի գոյություն ունեցող լարվածությունը Կովկասում: Մայենդորֆից Աթենք. չնկատելով ակնհայտը
Պաշտոնական Երևանը հերթական հետքայլն է արել, հատկապես ղարաբաղյան հարցի կարգավորման ընկալման իմաստով: 2008 թ. նոյեմբերին Մայենդորֆյան հռչակագրում թույլ տրվեց բացթողում` նախագահների մակարդակով արձանագրվեց, որ կողմերը կարգավորման հարցում առաջնորդվելու են «միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա»: «Ընդունված որոշումները» հիմնականում պարունակել են հայկական կողմի համար ոչ նպաստավոր ձևակերպումներ, որոնց տակ հայկական կողմն այնուամենայնիվ Մայենդորֆում փաստորեն ստորագրեց: Աթենքում օրերս ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում թույլ տրվեց մեկ այլ սխալ. բանակցությունների սեղանին դրված փաստաթղթից առանձնացվեցին Հելսինկիի եզրափակիչ ակտի մաս կազմող սկզբունքները՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարության ու ազգերի ինքնորոշման իրավունք: Այսպիսով ԵԱՀԿ նախարարների խորհուրդն արձանագրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանն այդ սկզբունքներն ընդունում են որպես կարգավորման հիմք: Ադրբեջանական կողմը տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրումից բացի, որքան էլ վիճելի թվա, կարող է դիվանագիտական ձեռքբերում համարել նաև ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի ամրագրումը: Իրական պրագմատիզմ
Վատ ձևակերպված արձանագրությունները, որոնք նախանշում են հայ-թուրքական պաշտոնական հարաբերությունների սկիզբը, Ցյուրիխում պսակվեցին անորոշ և անխոստումնալից ստորագրման արարողությամբ: Ստորագրող կողմերը և արարողությանը ներկա համաշխարհային տերություների ներկայացուցիչները քար լռությամբ ուղեկցեցին փաստաթղթերի ստորագրումը: Երբ նման “պատմական” պահին կողմերից և վկաներից որևէ մեկն ի վիճակի չէ մյուսների համար ընդունելի և համաձայնեցված որևէ բան ասել ո՛չ երկար սպասված իրադարձության, ո՛չ էլ ստորագրվող փաստաթղթերի բովանդակության մասին, ակնհայտ է դառնում, որ այս փաստաթղթերը լի են հակասություններով և այնպիսի սպասելիքներով, որոնք չեն կարող հիմք հանդիսանալ երկրների միջև կայուն և հարգալից փոխհարաբերությունների համար անհրաժեշտ վստահության համար:
Հայաստանում և Հայաստանից դուրս այս գործընթացի ջատագովները ծայրահեղականի, ազգայնականի և Թուրքիայի հետ ցանկացած հարաբերության հակառակորդի պիտակ են կպցնում այս արձանագրություների բոլոր քննադատներին: Բայց ես և ինձ նման շատերը, ովքեր տասնամյակներ շարունակ ձգտել են և դեռևս հավատում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարևորությանը, ո՛չ ազգայնական են, ո՛չ էլ ծայրահեղական: Խորացնելով անջրպետը
Սփյուռքը կտրուկ և, կարելի է ասել, ծայրահեղական դրսևորումներով ցուցադրեց իր վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ, երբ վերջինս 5 քաղաքներ կատարած այցի ժամանակ նպատակ ուներ ներկայացնել կառավարության դիրքորոշումն արձանագրությունների առնչությամբ և փորձել ստանալ սփյուռքի աջակցությունը:
Այն անցանկալի շրջադարձը, որ սկիզբ առավ Փարիզում, շարունակվեց Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում և եզրափակվեց Ռոստովում, թեև` ավելի հանդարտ: Ի վերջո, մեկ բան ակնհայտ է` կազմակերպիչների սպասումներն անհաջողության մատնվեցին: Հակազդեցությունը, ընդունելությունն ու պատասխանները ակնկալվածից տարբեր էին: Արդյունքում կառավարության, մասնավորապես` նախագահի ուղերձը հազիվ թե հասավ նպատակին: Այս ամենի ակնհայտ եզրակացությունն այն է, որ սփյուռքը համաձայն չէ: Համաձայն չէ նաև Հայաստանի հասարակությունը: Մինչդեռ նման քաղաքականություն ու գործողություններ հնարավոր էր իրականացնել միայն ժողովրդի միանշանակ աջացության պայմաններում: Ժողովրդի, որը շատ կորուստներ է ունեցել նախկինում և այդ պատաճառով զգուշանում է ապագա կորուստներից:
Վերադարձ հիմքին
Այսօր բոլորին է հետաքրքրում, թե որքան է դեռ շարունակվելու անկումը և արդյոք կառավարության ծրագրերը բավարար և արդյունավետ են կասեցնելու այն և ի վերջո հետ շրջելու այդ միտումը: Հայաստանի կառավարության արձագանքը այսօր ստեղծված տնտեսական իրավիճակին երկու հիմնական թերություն ունի: Առաջինն այն է, որ կառավարության գործունեության հիմնական ուղենիշ հանդիսացող փաստաթուղթը` 2009 թ. բյուջեն, ժամանակավրեպ է: Այն կառուցված է 9 տոկոս տնտեսական աճի կանխատեսման վրա, իսկ իրականությունն արձանագրում է 18 տոկոսի անկում: Բյուջեում փաստորեն առկա է 27 տոկոսի ճեղքվածք: Նման աղավաղված փաստաթուղթը չի կարող ծառայել որպես նախագիծ կամ նույնիսկ պարզ ուղեցույց կառավարության տնտեսական գործունեության համար: Իրերը կոչենք իրենց անունով
Առաջինը, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը առանց ղարաբաղյան կարգավորման կամ այդ հարցում առաջընթացի: Այլ կերպ ասած` չի բացի սահմանը առանց Ադրբեջանի համաձայնության: Այս տեսությանը հավատացողների համար, անշուշտ օգոստոսի 31-ի արձանագրությունների բովանդակությունը բացարձակապես անընդունելի է: Այս փաստաթղթերով Թուրքիան արդեն պաշտոնապես, գրավոր ստացել է Հայաստանից այն ամենն, ինչ ուզում էր, բայց չէր կարողացել ստանալ Հայաստանի անկախությունից ի վեր: Այն, ինչ Հայաստանն է ակնկալում ստանալ Թուրքիայից` սահմանի բացումը, տեսանելի և շոշափելի ֆիզիկական իրողություն է, որը Հայաստանը դեռ չի ստացել: Մինչդեռ Թուրքիայի ակնկալիքը Հայաստանից ընդամենը խոսք է, որը նա արդեն ստացել է, ընդ որում` գրավոր: Չքննարկենք շղարշը
Այն, որ ներքաղաքական խնդիրներն ուղղակիորեն անդրադառնում են արտաքին քաղաքականության վրա բազմիցս ապացուցված փաստ է: Այն, որ արտաքին քաղաքական խնդիրները հաճախ շահարկվում են ներքաղաքական դիվիդենտներ շահելու համար, նույնպես ակնհայտ է: Այսօր սակայն այս դրսևորումն առավել ցայտուն է և, որ ամենամտահոգիչն է, առավել վտանգավոր:
Այսօր հնչող քննադատությունը և ծայրահեղական գնահատականները երկու պատճառ ունեն: Մեկը արդարացված մտահոգություն է, քանի որ վերջին մեկ և կես տարվա ընթացքում եղել են նախադեպեր` մայնդորֆյան հռչակագիրը, հայ-թուրքական հայտարարությունը, որոնք լուրջ մտահոգություների տեղիք են տվել և խարխլել են վստահությունը վարվող արտաքին քաղաքականության արդյունավետության հանդեպ: Մյուսը ներքաղաքական պատճառն է: Անառողջ ներքաղաքական մթնոլորտի հետևանքով հազվադեպ են հնչում իրավիճակի սթափ գնահատականներ և խորքային վերլուծություններ: Դրանք փոխարինվում են անձնավորված մեղադրանքներով ու քննադատությամբ հանուն քննադատության: Ինչպես նաև անձնավորված “պաշտպանությամբ” հանուն “պաշտպանության”: Գռեհկություն քաղաքական բանավեճի փոխարեն
Մի պահ պատկերացնենք, որ Եվրոպայի խորհրդում թուրք և ադրբեջանցի պատգամավորներից ստորագրություն վերցնողը ոչ թե կին, այլ տղամարդ պատգամավոր էր: Ոմանք ակնհայտորեն նրան կմեղադրեին դավաճանության և ազգային շահը ամեն ինչից վեր չդասելու մեջ: Ոմանք էլ կհակադարձեին, թե դավաճանությունը ընտրություններ կեղծելն ու ժողովրդավարական արժեքները ոտնահարելն է: Այսինքն, կարելի է ենթադրել, որ բանավեճը, միգուցե որոշ շեղումներով, այնուամենայնիվ կպահպաներ քաղաքական բանավեճի շրջանակները: Բայց Զարուհի Փոստանջյանի դեմ ուղղված “քննադատության” դրսևորումների ստվար մասը առիթ է տալիս լրջորեն մտածելու հայ հասարակության մեջ կնոջ հանդեպ վերաբերմունքի մասին: Արդյո՞ք մի հասարակությունում, որտեղ կին քաղաքական գործչի որևէ հրապարակային գործողության քննադատության հիմնական թիրախը դառնում է ոչ թե գործողությունը որպես այդպիսին, այլ նրա մարդկային և կանացի արժանապատվությունը ու նրա ընտանիքը, հնարավոր է խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին: Ուշացած ու կիսատ քայլեր
Հունիսի 19-ին Ազգային ժողովի ընդունած համաներման հիման վրա հունիսի 22-ին դատարանի դահլիճից ազատ արձակվեցին նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ՀԱԿ անդամ Սուրեն Սիրունյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանն ու Հակոբ Հակոբյանը: Դատարանը նրանց մեղավոր ճանաչեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու հոդվածով և Սուրեն Սիրունյանին դատապարտեց 4, մյուսներին` 5 տարվա ազատազրկման, որից հետո, կիրառելով համաներումը, ազատ արձակեց դատարանի դահլիճից: Նույն օրը Աբովյան քաղաքում Ազգային ժողովի մեկ այլ պատգամավոր` Սասուն Միքայելյանը, որը նաև մեղադրվում էր ապօրինի զենք ու զինամթերք պահելու մեջ, դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, և նրա նկատմամաբ համաներման որոշումը չկիրառվեց: Այլընտրանքը որպես խոչընդոտ
Սանկտ-Պետերբուրգում հանդիպման ժամանակ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը փորձելու են առաջընթաց արձանագրել ղարաբաղյան կարգավորման գործընթացում, որի ռազմական շրջանն ավարտվել է 15 տարի առաջ` վերածվելով ինքնակառավարվող երկարատև հրադադարի: Բոլորն անհամբերությամբ սպասում են այս հակամարտության կարգավորմանը, որովհետև այն ընկալվում է որպես տարածաշրջանային այլ գործընթացների, ներառյալ` հայ-թուրքական հարաբերությունների և նույնիսկ Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ: Հայաստանի տնտեսությունը անկման մեջ է
Վերջերս հայ-թուրքական գործընթացի շուրջ միանգամայն տեղին բանավեճերը, այնուամենայնիվ, շեղել են բոլորիս ուշադրությունը մեր ազգային անվտանգությանը հավասարապես սպառնացող մեկ այլ կարեւոր խնդրից: Խոսքը տնտեսության մասին է: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալները ապացուցում են, որ տնտեսությունը ազատ անկման մեջ է: 2009 թ. առաջին չորս ամիսներին համախառն ներքին արդյունքը նվազել է 9,7 տոկոսով: Սա արդեն սպառնում է վերածվել երկնիշ տնտեսական անկման: Հայաստանում աղքատությունը, որ վերջին տարիներին զգալիորեն կրճատվել էր, Համաշխարհային բանկի կանխատեսմամբ կաճի 4-6 տոկոսով: Գործազրկության աճող տեմպերը հետզհետե ավելի տեսանելի են դառնում: «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի հետազոտությունների համաձայն, գործատուների 40 տոկոսը նախատեսում է աշխատատեղեր կրճատել: Հայաստանի տնտեսությունը անկման մեջ է, եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամը դրա մի քանի պատճառներից ընդամենը մեկն է: Մտորումներ հրադադարի 15 ամյակի առիթով
Աշխարհում ամենաերկար ինքնակառավարվող հրադադարի 15 ամյակը առիթ է գնահատելու անցած մեկ և կես տասնամյակի ընթացքում տեղի ունեցածը և մտածելու գալիքի մասին: Մտորելու համար երկու հիմնական հարց կա: Առաջինը` արդյոք Լեռնային Ղարաբաղի (և Հայաստանի) հայերը ավելի պաշտպանված են այսօր, քան զինադադարից առաջ: Երկրորդ` ինչպես կզարգանա այս` ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը: Վարդան Օսկանյանի ելույթը Բեյրութում ապրիլի 24ին
Սիրելի բարեկամներ, Լուծումները պետք է փնտրել ներսում
Փետրվարին հրապարակված պաշտոնական վիճակագրությունը հաստատում է անհերքելի ճշմարտությունը` Հայաստանը ռեցեսիայի շեմին է: Թեև այս փաստերը չեն թաքցվում, դրանք նաև չեն բացատրվում: Կառավարությունը (արդարացիորեն) հավատում է, որ հանրային վստահությունը կենսական կարևորություն ունի տնտեսական կայունության համար և փորձում է հավատ ներշնչել տնտեսության հանդեպ: Սակայն դա արվում է առանց տնտեսական իրականության հետ համադրելու, և կամ առանց համարժեք գործողությունների, որոնք վստահություն կներշնչեն հասարակությանը, որ տնտեսական իրավիճակը շտկելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են: Եվրոպային անհրաժեշտ է նոր անվտանգության համակարգ
Ընթացիկ տարվա երկրորդ կեսին աշխարհի ինքնավստահությունը սասանեցին հետևանքային հսկայական անդրադարձներով հղի երկու իրադարձություններ, որոնցից մեկն ուներ համաշխարհային, իսկ մյուսը` տարածաշրջանային ազդեցություն: Առաջինը ֆինանսական գլոբալ վայրիվերումներն էին, որ այնքան ընդգրկուն էին ու խորընթաց, որ ստիպեցին աշխարհի տնտեսապես առաջատար 20 երկրների ղեկավարներին հավաքվել Վաշինգտոնում` քննարկելու հնարավոր լուծումները: Եվ նույնիսկ Ջորջ Բուշի վարչակազմի մարող ազդեցությունը խոչընդոտ չհանդիսացավ այս քննարկման համար: Ռուսաստանը փորձում է ներգրավել Ադրբեջանին և կանգնեցնել Նաբուկո գազատարի նախագիծը
Ռուսաստանը պատրաստ է վերջնական հարված հասցնել եվրոպական Նաբուկո գազատարի նախագծին` օգտագործելով իր վերականգնված ազդեցությունը Կովկասում, Վրաստանի հետ հնգօրյա պատերազմից հետո: Սա Մոսկվայի դիվանագիտական խաղի մի մասն է, որը նպատակ էր հետապնդում Ադրբեջանին իր ազդեցության ոլորտը ներգրավել: Ըստ էության, Նաբուկո նախագծի համար նախատեսված ադրբեջանական գազը գնելու Գազպրոմի առաջարկը այս ռազմավարության կենտրոնական մասն է: Եթե դա հաջողվի, եվրոպացիները ականատես կլինեն, թե ինչպես է Նաբուկոյի գազի հիմնական աղբյուրը դուրս գալիս իրենց վերահսկողությունից: Ավելին, եթե Մոսկվան գնի ամբողջ այն գազը, որ Ադրբեջանը նախատեսում է արտադրել, ինչը հայտարարվել է որպես նպատակ, Բաքուն այլևս վաճառքի հանելու բան չի ունենա ո’չ Թուրքիային կամ Իտալիային, ո’չ էլ Հունաստանի առաջարկած գազատար նախագծերին , որոնք նույնպես նպատակ ունեն բազմազան դարձնելու Եվրոպայի մատակարարման աղբյուրները: Բարիդրացիական Իրանի այլընտրանքը
Իրանը ռմբահարելու կամ այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին խոսակցությունները դարձյալ ակտիվացել են: Տարիներ շարունակ, Իրանի վերաբերյալ վիճաբանությունները տարուբերվում են երկու վատթար այլընտրանքների միջև: Ոմանք համոզված են, որ միջուկային զենք ունեցող Իրանը տարածաշրջանային հնարավոր զարգացումներից վատթարագույնն է, անգամ ավելի վատը, քան կանխարգելիչ ռմբահարումը: Բայց, ո'չ միջուկային զենքի տիրապետող Իրանը, և ո'չ էլ կանխարգելիչ ռմբահարումը առնվազն այս տարածաշրջանի համար խելամիտ այլընտրանք չեն: Կովկասի պահը
Թեև մոտալուտ վտանգը տեսանելի էր, վրաց-ռուսական վերջին առճակատումը հիրավի ցնցեց բոլորիս: Չնայած ռազմատենչ կոչերի սաստկացմանը և զինված ուժերի հզորացմանը, ոչ ոք չէր պատկերացնում, որ ուղերձների շփոթը և խրթին օրակարգերը նման վերջաբան կունենան` պատճառ դառնալով այդչափ ավերածության, զոհերի և աշխարհաքաղաքական քաոսի: Հարավային Օսեթիայի հակամարտությունը պետք չէ դիտարկել բացառապես վրաց-ռուսական հարաբերությունների ընդլայնված շրջանակի մեջ: Այն, ի վերջո, էթնիկ հակամարտություն է, և նման հակամարտությունները Կովկասում մի քանիսն են: Ուստի, այն պետք է հնչի` որպես միջազգային հանրությանն ուղղված զգոնության կոչ: |



1991թ. հունվարին, ապրիլին, անգամ օգոստոսի կեսերին դժվար էր հավատալ, որ շուտով՝ սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակելու է իր անկախությունը: Ծանր, անհուսալի թվացող, հակասական էր 1991 թվականը հայ ժողովրդի համար: Մեր աչքերի առաջ փլուզվում էր մեր կայսրությունը՝ մոլորակի մեկ վեցերորդը մասը զբաղեցնող Խորհրդային Միությունը:
Վրաստանի ղեկավարությունը հրապարակավ իր ափսոսանքն է հայտնել, որ Հայաստանը Ռուսաստանի և 11 այլ պետությունների հետ դեմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում «Աբխազիայից և Հարավային Օսիայից հարկադիր տեղահանվածների ու փախստականների վիճակի մասին» բանաձևին:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության թվերը մարտ ամսի տնտեսական ակտիվության վերաբերյալ հստակ վկայությունն են այն փաստի, որ Հայաստանը դեռ դուրս չի եկել տնտեսական ճգնաժամից: 2009-ին գրանցված 14,3 տոկոս անկումից հետո, որն աշխարհում երկրորդ ամենամեծ անկումն էր, կարելի էր ակնկալել, որ երկու տարի անց, երբ համաշխարհային տնտեսությունն արդեն դուրս է եկել ճգնաժամից, մեր տնտեսությունը կաճեր առնվազն 5-6 տոկոսով: Մինչդեռ պարզվում է, որ Հայաստանի տնտեսական աճը 2011-ի մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, եղել է զրո:
Այսօր ևս մեկ անգամ այցելեցի Հայաստանի նախկին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին, ով հացադուլի մեջ է արդեն ութ օր: Նրա հետ զրույցից պարզ է դառնում, որ ընդդիմության մեկ թևի առաջնորդը հաստատակամ է շարունակել իր քաղաքական բողոքը և անհամաձայնությունը վարվող քաղաքականության հետ: Այնուամենայնիվ, հացադուլի ամեն հաջորդ օր անդրադառնում է նրա առողջության վրա, և դա գնալով ավելի ակնհայտ է դառնում:
Նախագահ Սերժ Սարգսյանը, հունվարի 17-ին Կիպրոսի խորհրդարանում ելույթ ունենալիս, անդրադարձել է «փակուղում գտնվող Հայաստան-Թուրքիա հարաբերություններին»: Հայաստանի ղեկավարը կիպրացի պատգամավորներին բացատրել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները փոքր քայլերով հարթելու Հայաստանի «անկեղծ առաջարկով սկսված գործընթացն արագ խափանվեց», քանի որ «իր հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններով և գործընթացի անհիմն շահարկումներով Թուրքիան կործանեց այն»:
Գագաթնաժողովներն այս օրերին հաջորդում են իրար: Մեծ 20-ի սեուլյան գագաթնաժողովից և Պորտուգալիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, Ղազախստանի նորակառույց մայրաքաղաք Աստանայում 10 տարվա ընթացքում առաջին անգամ գագաթնաժողով կգումարի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը:
Մանկահասակ աղջիկներից 11-ամյա քրդուհի Ռաբիյան մեծ ծնողներից էր իմացել իրենց տան հենց հարևանությամբ դեռ կիսականգուն հայկական եկեղեցու անունը` Անա Մարիամ: Կիսաքանդ, անգմբեթ այս եկեղեցին հավանաբար գրքերում հիշատակվող Սուրբ Մարինեն է` Մուշ քաղաքի հայկական յոթ եկեղեցիներից ամենաշքեղը:
Ադրբեջանին ռուսական C-300 զենիթահրթիռային պաշտպանական համակարգերի վաճառքի մասին հաղորդագրությունները, որոնք ոչ հաստատվում են, ոչ էլ` հերքվում, ժամանակային առումով անմիջապես նախորդեցին Հայաստանում ռուսաստանյան ռազմահանգրվանների տեղակայումը 25 տարվա փոխարեն մինչև 49 տարի երկարաձգվելու շուրջ հրապարակումներին:
Միջազգային հանրությունը, այդ թվում` ԵԱՀԿ-ն, նրա հովանու ներքո գործող Մինսկի խմբի համանախագահությունը, Եվրոպական Միությունը, Ռուսաստանը, Թուրքիան նախքան Լեռնային Ղարաբաղի ընտրությունների անցկացման օրը անընդունելի են համարել ընտրությունների փաստն իսկ:
Փոխարենը, սեղանին դրված են փաստաթղթեր, որոնք ժխտում են անցյալը և վտանգում կայուն ապագան: Սրա պատճառներից առնվազն մեկն այն է, որ գործընթացները ներքին քաղաքական շահերին են ծառայեցվում:
2000-ական թթ. սկզբներին Հայաստանը և Ադրբեջանը (գուցե պատահական զուգադիպությամբ, գուցե՝ միմյանցից հետ չմնալու համար) ցանկություն հայտնեցին դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ոչ մշտական անդամ: ՄԱԿ-ի ԱԽ-ն ունի մշտական հինգ անդամ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ինչպես նաև ոչ մշտական 10 անդամ, որոնք ընտրվում են երկու տարի ժամկետով: 2011-2012 թթ. ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամներն են Բոսնիան ու Հերցեգովինան, Բրազիլիան, Կոլումբիան, Գաբոնը, Գերմանիան, Հնդկաստանը, Լիբանանը, Նիգերիան, Պորտուգալիան և Հարավային Աֆրիկան:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի ելույթում, հատկապես հարց ու պատասխանի մասում, կային մի քանի ոչ ճիշտ ներկայացված արտահայտություններ: Բայց դրանցից երեքը, կարծում եմ, պետք է ինչ-որ ձևով հերքվեն իշխանությունների կողմից:
Եթե սկզբնական շրջանում, հատկապես մինչև 2009-ի ապրիլ 24-ի նախօրեն, Անկարան հայ-թուրքական երկխոսությունը շահարկում էր Հայոց ցեղասպանության ճանաչումը խոշոր երկրներում չեզոքացնելու նպատակով, ապա այսօր, ինչպես մեկ անգամ ևս ցույց տվեցին օրերս ԵԽԽՎ-ում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները, թուրքական իշխանությունները փորձում են միջազգայնորեն ստեղծել տպավորություն, որ արձանագրությունների վավերացմանը խոչընդոտող միակ խնդիրը Ղարաբաղն է և զիջումներ չանելու հայերի համառությունը:
Իշխող կոալիցիայի նոր հայտարարությունը ընդգծում է իշխանության արհամարհանքը ժողովրդավարության, ընտրությունների ինստիտուտի և հասարակության կամքի հանդեպ: Կոալիցիոն ուժերը բաց տեքստով հայտարարում են, որ գալիք խորհրդարանական ընտրություններում չեն պատրաստվում իրականացնել քաղաքական ուժերի հիմնական առաքելությունը` քաղաքական ազատ մրցակցության մեջ մտնել միմյանց հետ:
1991-ի սեպտեմբերին, երբ Արցախի ժողովուրդը հռչակեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ՄԱԿ անդամ երկրների թիվը մոտ 150 էր: Միջազգայնորեն ճանաչված երկրների թիվն այսօր անցնում է 190-ից, որոնց մեջ չկա Արցախը: Կարելի է բերել ավելի հուսահատ օրինակներ:
Ուղիղ քսան տարի առաջ` 1990թ. օգոստոսի 23-ին, Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը, «զարգացնելով 1918թ. մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները», հռչակեց Խորհրդային Հայաստանում անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: 12 կետերից կազմված այդ փաստաթուղթը խորհրդարանի ամբիոնից ընթերցեց Հայոց համազգային շարժման անդամ Արամ Մանուկյանը:
Հայաստանի տնտեսությունը շարունակում է երկնիշ անկում ապրել և այդ ցուցանիշն արդեն մոտենում է 20 տոկոսի:
Հայ- թուրքական հարաբերությունների շուրջ ստեղծված ներկա իրավիճակը ճիշտ մեկնաբանելու համար գնահատականները պետք է կառուցվեն երկու տարբեր տեսությունների վրա:




