ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի Միջազգային հարաբերությունների խորհուրդը բազմակողմ քննարկումների միջոցով քարոզում է Կովկասում խաղաղության ու կայունության գաղափարներ: Խորհուրդն առաջարկում է Հայաստանի ազգային անվտանգության մարտահրավերների համատեքստում Հայաստանի մասին կարծիք և քաղաքականություն ձևավորող օղակներին, ինչպես նաև միջազգային գիտական, քաղաքական և լրատվական շրջանակներին երկրի արտաքին քաղաքականության ուղիների,հնարավորությունների և գործողությունների մասին բազմակողմ տեղեկատվություն:

Հանրային ու փակ քննարկումների, ինչպես նաև հետազոտությունների և հրապարակումների միջոցով Խորհուրդը միջազգային և տեղական մակարդակներով ներկայացնում է Հայաստանի տեսակետները: Խորհուրդը ջանքեր է գործադրում հետագա եվրաինտեգրման գործում համապատասխան մեխանիզմների և անհրաժեշտ միջավայրի ձևավորման ուղղությամբ:

Մեր տեսակետը առաջարկում է երկշաբաթյա հայացք հայաստանյան և կովկասյան իրադարձությունների շուրջ: Դեպքերը, դրանց նախորդած իրադարձությունները, վերլուծությունները, հեռանկարները և հնարավոր զարգացումները արտացոլվում են մեր տեսակետում:

Մեկնաբանությունը ներկայացնում է Սիվիլիթասի խորհրդի անդամների, բարեկամների, գործընկերների և հիմնադիր Վարդան Օսկանյանի մեկնաբանությունները Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում կարևոր իրադարձությունների վերաբերյալ:

Հրապարակումները ներառում են տարեկան զեկույցը, պարբերական հրապարակումները ներքին և արտաքին քաղաքականության ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների շուրջ: Որոշակի հաճախականությամբ առաջարկվում են նաև հոդվածներ ազգային և տարածաշրջանային նշանակության խնդիրների վերաբերյալ:

Կլոր սեղանների շրջանակներում պարբերական հանդիպումներ են կազմակերպվում աշխարհի տարբեր երկրներից և տարածաշրջանից մեր հյուրերի և Հայաստանում քաղաքականություն և հասարակական կարծիք մշակող մարդկանց տարբեր խմբերի հետ, կարևոր զարգացումների շուրջ բաց և անկաշկանդ քննարկում նախաձեռնելու նպատակով: Սղագրությունները հրապարակվում են երկխոսությունն ընդլայնելու նպատակով:

Համաժողովները Կովկասի շուրջ ներկայացնում են աշխարհի տարբեր կողմերից մեր հյուրերին, տարբեր ոլորտների փորձագետների: Կազմակերպվելով տարածաշրջանում և Եվրոպայում դրանք նպատակ ունեն Կովկասյան խնդիրների շուրջ երկխոսություն նախաձեռնելու:

Երկխոսության անկյունն առաջարկում է Հայաստանի հարևեանների մասին հրապարակումներ, ելույթներ, հոդվածներ տարբեր երկրներից: Քննարկումները Թուրքիայի, Վրաստանի, Իրանի և Ադրբեջանի ներքին զարգացումների վերաբերյալ կնպաստեն հարաբերությունների առողջացմանը և ավելի լավ փոխադարձ ընկալմանը:

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Զբոսաշրջության համար նախատեսված գումարը պետական բյուջեի ծախսերից, Հայաստան

մլն դրամ % ընդհանուրից
2008 250 0.030
2009 263 0.028
2010 50 0.005
2011 50 0.005
2012 50 0.005

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Հարևանները միմյանց մասին` հոդվածներ մամուլից
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Կիզակետ

 
Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում